Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսրայելն այրում է կամուրջները քրիստոնեական աշխարհի հետ

Իսրայելն այրում է կամուրջները քրիստոնեական աշխարհի հետ
27.02.2018 | 00:00

Երուսաղեմի Հին քաղաքում գտնվող Սուրբ Հարության տաճարի շուրջ կիրակի տեղի ունեցած միջադեպը պատմական իրադարձություն է: Չգրված ավանդույթներից մեկը տաճարը կառավարող երեք՝ Հայ առաքելական, Կաթոլիկ և Հույն ուղղափառ եկեղեցիների միջև շարունակական վեճն է, գրում է Haaretz-ի թղթակից Նիր Հասոնը: Երեք համայնքների ղեկավարները՝ Երուսաղեմի պատրիարք Թեոֆիլոս III-ը, Սուրբ Երկրի Կուստոս Հայր Ֆրանչեսկո Փաթոնը, Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը կիրակի հանդիպել են եկեղեցու մուտքի մոտ, հեռացրել զբոսաշրջիկներին և փակել տաճարի ծանր դռները: Տաճարի դրսում կախվել են եկեղեցու երկու թշնամիների՝ Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատի և Կնեսետի պատգամավոր Ռեյչել Ազարիայի պատկերները, որոնք ուղեկցվել են «Բավակա՜ն է» գրառմամբ: Բողոքի պատճառներից մեկը Բարկատի որոշումն է՝ դադարեցնել Երուսաղեմում եկեղեցիների սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ հարկերից ազատման պրակտիկան՝ հարկային պարտքերի համար կալանք սահմանելով եկեղեցիների բանկային հաշիվների նկատմամբ: Երկրորդն Ազարիայի օրինագիծն էր, որով նախատեսվում է թույլ տալ եկեղեցիների կողմից մասնավոր գնորդներին վաճառված հողերի օտարումը:


Կիրակի եկեղեցիների քայլը ցույց է տալիս, որ նրանք անելանելի դրության մեջ են և ենթարկվում են ճնշման բոլոր կողմերից՝ Իսրայելից, պաղեստինցի հավատացյալներից, եկեղեցական հաստատություններից, ուխտավորներից և նրանց հովանավորող երկրներից (Հորդանան, Հունաստան, Հայաստան և Վատիկան): Օրենսդիրները շարունակաբար արհամարհում են քաղաքական, կրոնական և դիվանագիտական նրբությունները, երբ փորձում են լուծել եկեղեցիներին վերաբերող խնդիրները: Եկեղեցիների համաձայն՝ համաձայնությունը, որը թույլ է տվել եկեղեցիներին չվճարել պետական հարկեր, գոյություն է ունեցել Օսմանյան ժամանակներից ի վեր, և բրիտանական, հորդանանյան և իսրայելական իշխանությունները հարգել են: Նրանց խոսքերով՝ հարկեր հավաքելու որոշումը կառավարության և ֆինանսների նախարար Մոշե Քահլոնի դեմ քաղաքային բյուջեի վերաբերյալ Բարկատի պայքարի մասն է: Միևնույն ժամանակ, քաղաքապետը պնդում է, որ հարկերի վերաբերյալ համաձայնագիրը վերաբերում է միայն սրբատեղիներին և ոչ եկեղեցիներին պատկանող կոմերցիոն սեփականությանը:


Հեղինակը նշում է, որ եկեղեցիների առաջնորդներին ամենաշատը մտահոգել է եկեղեցիների վաճառած հողերի օտարման վերաբերյալ Ազարիայի առաջարկած օրինագիծը: Հեղինակը նշում է, որ հարց է առաջանում, թե Իսրայելն ինչ կասեր, եթե նման քայլ իրականացվեր մեկ այլ երկրում սինագոգներին պատկանող սեփականության առնչությամբ: Բոլորի համար պարզ է, որ այս օրինագիծը չի ընդունվի Կնեսետում ներկա տեսքով, քանի որ խախտում է բազմաթիվ սահմանադրական սկզբունքներ: Միևնույն ժամանակ, հարց է առաջանում, թե արդյոք այսպե՞ս է Իսրայելը ցանկանում հաղորդակցվել քրիստոնյա աշխարհի հետ, եզրափակում է Haaretz-ի թղթակից Նիր Հասոնը:

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ