Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Աշխատում ենք բոլոր խավերի հետ անխտիր»

«Աշխատում ենք բոլոր խավերի հետ անխտիր»
27.02.2018 | 12:25

Հայ-չեխական հարաբերությունները զարգացման նոր մակարդակ տեղափոխելու համար 2017-ին ստեղծվել է «Հայ-չեխական համագործակցության կենտրոն» հիմնադրամը, որը երկու մայրաքաղաքների միջև մշակութային ու գործնական կամուրջների ստեղծման առաքելություն ունի։ Հայ և չեխ ժողովուրդները 25 տարվա դիվանագիտական հարաբերություններ ունեն, այս կենտրոնն էլ փորձում է է՛լ ավելի խորացնել երկուստեք հարաբերությունները տարբեր բնագավառներում:


Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է՝ գլխավոր նպատակ ունենալով հայոց լեզվի և չեխերենի պաշտպանությունն ու պրոպագանդումը, Հայաստանի և Չեխիայի մշակութային ներուժի և ժառանգության պահպանումը: Հիմնադրամը նաև նպաստելու է ներդրումների ներգրավմանը, արտահանման խթանմանը, տարածքային զարգացման ծրագրերի իրականացմանն ու զբոսաշրջության զարգացմանը: «Մենք ապահովում ենք առավելագույն արագ և հարմարավետ ադապտացիա ՉՀ-ում և ՀՀ-ում: Հեշտացնում ենք բյուրոկրատական գործընթացները, նպաստում ենք մշակութային և գործարար կապերի զարգացմանը: Մեր նպատակը շահույթ չի հետապնդում: Մեր նպատակն է օգնել և աջակցել անհատներին իրենց նպատակների իրականացման հարցում: Մենք գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հաշվին կարողացել ենք ձևավորել ամենամատչելի գները բոլոր ծառայությունների համար: Աշխատում ենք բոլոր խավերի հետ անխտիր: Փորձում ենք մեր հնարավորությունների սահմաններում օգնել բոլորին»,- մեզ հետ զրուuցում ասաց հիմնադրամի հիմնադիր տնօրեն ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԸ, հավելելով, որ իրենք համալիր ծառայություններ են մատուցում՝ տեղեկատվական, բիզնես, կրթական, միգրացիոն, անշարժ գույքի, իրավաբանի և փաստաբանի, թարգմանչական, վիզա, տուրիստական, փաստաթղթերի ձևակերպում:


Մշակութային և կրթական ուղղվածությունը բավականին ընդգրկուն է: Բացի հայերենի և չեխերենի պրոպագանդումից, «Հայ-չեխական համագործակցության կենտրոնը» նպատակ ունի նաև հայ գրականությունը հասանելի դարձնելու չեխ ժողովրդին, իսկ չեխական գրականությունը՝ հայալեզու ընթերցողին: Երիտասարդների համար ևս լավ հնարավորություն է ստեղծում հիմնադրամը՝ հնարավորինս մատչելի դարձնելով եվրոպական կրթությունը: Չեխիայում ծնված հայ փոքրիկներն էլ հնարավորություն կունենան ծանոթանալու մայրենի լեզվին, գրականությանը, պատմությանը և մշակույթին: Գիտակրթական, տեղեկատվական և զբոսաշրջային սեզոնային ճամբարները, որոնք երեխաների և նրանց ծնողների համար կազմակերպվում են տարեկան 4 անգամ, ունեն ճանաչողական նպատակ:


Ի դեպ, գիտակրթական կոնֆերանսների և ֆորումների կազմակերպումը ևս կարևորված է: Հերթականը տեղի կունենա հոկտեմբերի 16-18-ին՝ Պրահայում, և նպատակ ունի զարգացնելու միջբուհական կապերը Հայաստանի, Չեխիայի, ԱՊՀ երկրների և Չինաստանի բուհերի միջև: Հիմնադրամը ծրագրեր է իրականացնում նաև պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և գործարարների միջև համագործակցության, համատեղ նախագծերի իրագործման, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացմանը միտված ծրագրերի կենսագործման, զբոսաշրջության, փոքր և միջին բիզնեսի խթանման, Հայաստանում բնակվող չեխերին և չեխ զբոսաշրջիկներին, ինչպես նաև Չեխիայի Հանրապետությունում բնակվող հայերին և հայ զբոսաշրջիկներին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրման, անապահով խավերի, հասարակության խոցելի խմբերի, կարիքավոր ընտանիքների, հաշմանդամների, որբ և ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև ծերանոցների, մանկատների, հոգեբուժարանների գործունեությանն օժանդակելու բարեգործական ծրագրերի իրականացման ուղղությամբ:

«Մտահղացումները բազմաթիվ են, աշխատելու և երկկողմ հարաբերությունները զարգացնելու ցանկությունը՝ նույնպես, սակայն կա մի մի հսկայական բաց՝ պետության ամբողջական կառուցվածքը, չնայած շատ մեծ է, սակայն նաև մեկուսացված վիճակում է և չի համագործակցում անկախ կազմակերպությունների հետ, քիչ է համագործակցում կամ ձևականորեն, և այդ անդունդը, ավաղ, գնալով մեծանում է: Այդ մշակույթը ձևավորված չէ: Պետական համակարգի հետ մշտական ինստիտուցիոնալ համագործակցության բացակայությունը, իհարկե, ազդում է մեր արդյունքի վրա»,-եզրափակեց Արմենուհի Սաղաթելյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

“We work with all classes without exception”

To take Armenian-Czech relations to a whole new level “Armenian-Czech cooperation center” foundation was created in the year 2017 that has the mission of building cultural and business bridges between the two capitals. Armenians and Czechs have been in diplomatic relations for already 25 years and the goal of this center is to deepen bilateral relations in different fields.

The foundation carries out its activities having the aim to protect and propagate the Armenian and Czech languages, preserve the cultural potential and heritage of Armenia and the Czech Republic. The foundation will also stimulate investments, promote exports, contribute to regional development program implementation and tourism development. “We provide a real fast and convenient adaptation in the in the Czech Republic and in the Republic of Armenia. We facilitate bureaucratic processes, contribute to the development of cultural and business ties. We don’t pursue any profit. Our purpose is to help and support individuals to achieve their goals. Due to the agreements reached with our partners we have managed to create the most affordable prices for all the services. We work with all classes without exceptions. We do our best to help each and every one”, - said Armenuhi Saghatelyan, the director of the foundation, adding that they provide complex services such as business, educational, migrational, real estate, legal, translational, visas and travel documents and so on. Quite broad is the cultural and educational orientation. Besides propagating the Armenian and Czech languages, the “Armenian-Czech Cooperation Center” foundation has the purpose to make the Armenian literature available for the Czech people, and the Czech literature to Armenian readers. The foundation also creates a great opportunity for the youth by making the European education as affordable as possible. Armenian children born in the Czech Republic will have the chance to get familiar with the mother tongue, literature and culture. The scientific-educational, information and tourist seasonal camps, that are organized for the children and their parents four times a year, have a cognitive purpose.

By the way, a huge importance is given to organizing academic conferences and forums as well. The next one will be held on October 16-18 in Prague and aims to develop interuniversity ties between the universities of the Czech Republic, of the CIS countries and of China. The Foundation also implements programs for creating cooperation between governmental bodies, NGOs and businessmen and carrying out joint projects, activities aimed to develop physical culture and sports, fostering tourism, promoting small and medium-sized businesses, providing free legal advice to Czech tourists and Czechs living in Armenia, as well as to Armenian tourists and Armenians living in the Czech Republic, does charity programs for vulnerable layers of the population, poor families, disabled people, orphans as well as promotes the activities of orphanages, nursing homes, psychiatric hospitals.

“Plenty of ideas, a strong desire to work and develop bilateral relations, but we have a huge gap: the whole structure of the state; in spite of being large, it is in rather isolated state and does not cooperate with independent organizations, cooperates too little or formally, and this abyss, unfortunately, is getting bigger and bigger. This culture has not been shaped yet. Absence of permanent institutional cooperation with the state system certainly affects our result", - concluded Armenuhi Saghatelyan.







Դիտվել է՝ 7805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում