Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մեր ձեռքբերումն էլ դահուկը եղավ

Մեր ձեռքբերումն էլ դահուկը եղավ
27.02.2018 | 13:18

Փհենչհանում ավարտվել են Ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերը: Թիմային հաշվարկով ուժեղագույն է ճանաչվել Նորվեգիայի ընտրանին: Այն շահել է 14 ոսկե, նույնքան արծաթե, 11 բրոնզե մեդալ: 14 ոսկե մեդալ է և Գերմանիայի ընտրանու հաշվեկշռում, սակայն պակաս են վերջինիս նվաճած արծաթե ու բրոնզե մեդալները՝ համապատասխամաբար 10 և 7: Երրորդ հորիզոնականում 11 ոսկե, 8 արծաթե և 7 բրոնզե մեդալով Կանադայի ներկայացուցիչներն են:
Դոպինգ սկանդալներից աչք չբացող ռուս մարզիկները (նրանք այս օլիմպիադայում էլ են հանցանքի մեջ բռնվել) հանդես են եկել «Օլիմպիական աթլետներ Ռուսաստանից» անվան տակ՝ հաղթելու դեպքում առանց այդ երկրի դրոշի բարձրացման, հիմնի հնչեցման: Նկատենք, որ ռուսների ոսկե մեդալներն էլ առանձնապես լուրջ քանակություն չեն ներկայացնում: Մեկը կանանց մենասահքերում շահել է Ալինա Զագիտովան, մյուսը տղամարդկանց հոկեյի հավաքականի նվաճածն է:


Ալինա Զագիտովա-Եվգենյա Մեդվեդևայի միկրոմենամարտին մենք արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք, սակայն լրացուցիչ մանրամասները չէին խանգարի այդ պայքարի ողջ դրամատիզմն ընթերցողին հասցնելու համար: Ինչպես գիտեք, կարճ ծրագրից հետո Զագիտովան մեր աղջնակից առաջ էր անցել 1,32 միավորով: Ազատ ձևում Մեդվեդևան հաղթել է, սակայն դա բավարար չի եղել առկա տարբերությունն ամբողջովին չեզոքացնելու համար:


Միանշանակ է, որ Մեդվեդևայի հետ չար կատակ խաղաց ունեցած վնասվածքը, որը մարզուհուն երկու ամիս զրկել էր ակտիվորեն մարզվելու հնարավորությունից: Բոլոր դեպքերում մասնագետների, օլիմպիադային մասնակցած մարզուհիների մեծ մասը համոզված է, որ Մեդվեդևայի «Աննա Կարենինան» գլուխգործոց է բոլոր առումներով, ու այն մարզուհին պարզապես անկրկնելի է կատարել: Եթե այն կարողացել է արցունքներ կորզել գեղասահքում անառարկելի հեղինակություն հանդիսացող Տարասովայի աչքերից, որը մի քանի օլիմպիական չեմպիոնների մարզիչ է եղել, ու մարդ է, որին սկզբունքորեն ոչնչով չես զարմացնի, դա արդեն շատ ու շատ բաների մասին է խոսում: Ի միջի այլոց նշենք, որ Եվգենյա Մեդվեդևային իր անհատական շնորհավորանքներն է հղել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ինչ վերաբերում է՝ հայաստանյան մարզիկներին, մերոնց մասնակցությունն օլիմպիական խաղերին մեր պատվիրակության ղեկավարությունը գնահատել է բավարար: Մեդալ, բնականաբար, չունենք, փոխարենը մեր մասնակցությամբ կայացած բոլոր մրցումներում կարողացել ենք հասնել վերջնագիծ, իսկ ամենախոշոր ձեռքբերումը, թերևս, այն է, որ դահուկ չունենալու պատմության մեջտեղ գալու շնորհիվ թե պատճառով մեր մարզիկը, ի վերջո, դահուկի տեր է դարձել, ինչն իսկապես «փայլուն ձեռքբերում» է, ու սկզբունքորեն հերն էլ անիծած, որ աշխարհով մեկ խայտառակ եղանք:


Հաջորդ օլիմպիական խաղերի մայրաքաղաքը Պեկինն է՝ 2008-ի ամառային օլիմպիական խաղերը հյուրընկալածը: Հուսանք, որ Չինաստանում մենք ավելի պատրաստված կներկայանանք, գոնե մարզագույքի հետ կապված խնդիրներ չենք ունենա:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ