Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տարածաշրջանային հրդեհի վտանգն արդեն գոյություն ունի

Տարածաշրջանային հրդեհի վտանգն արդեն գոյություն ունի
28.02.2018 | 12:12

Ռուսների, թուրքերի ու քրդերի միջամտությունից հետո Արևելյան Գուտայի կոնֆլիկտին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը զգուշանում է, որ վատթարը դեռ առջևում է: Նրա հետ հարցազրույց են վարել Liberation-ի լրագրողներ Քրիստիան Լոսոնը և Խալա Կոդմանին: «Ներկա իրավիճակը Արևելյան Գուտայում այնպիսին է, որ ՄԱԿ-ը նկարագրում է իբրև «դժոխք երկրի վրա» և դա Բաշար Ասադի նստավայրից մի քանի կիլոմետրի վրա: Ռազմական հանցագործություններ ամեն օր են կատարվում:

«Բժիշկներն առանց սահմանի» իմանալով վիճակը տեղում, զեկուցում են, որ վերջին օրերին ռմբակոծվել է 13 հիվանդանոց: Խոսքը կատակլիզմի մասին է և գուցե վատթարը դեռ առջևում է: Խուսափելու համար` ամեն մեկը պետք է պատասխանատվությունը վերցնի»` ասել է Լե Դրիանը: «Ճգնաժամն արդեն դուրս է եկել Սիրիայի սահմաններից: Փախստականների հոսքեր են սկսվել, բնակչության ամենամեծ տեղաշարժը սառը պատերազմի ավարտից հետո: Տարածաշրջանի երկրները, Եվրոպան գիտեն ինչ է դա: Այսօր Լիբանանի բնակչության մեկ քառորդը փախստական է: ԻՊ-ը, որ տրանսազգային երևույթ է, նորից է ակտիվանում: Եվ հիմա մենք տեսնում ենք Սիրիայի պատերազմի նոր փոփոխություն: Իրանի ռազմական ներկայությունը իր սահմանի մոտ անընդունելի է Իսրայելի համար: Թուրքիան ներթափանցում է Սիրիա, որ գրոհի քրդերի վրա: Որքանո՞վ կարող է Ռուսաստանը զսպել իր դաշնակիցներին` նախ և առաջ Ասադին, նաև Իրանին: Այդ ամենը արդեն եղած պատերազմին նոր պատերազմ է հավելում: Տարածաշրջանային հրդեհի վտանգն արդեն գոյություն ունի»` կարծում է նախարարը: Ֆրանսիայի Հանրապետության նախագահը մշտապես կապի մեջ է Վլադիմիր Պուտինի հետ` հայտարարում է Լե Դրիանը: Նա Անգելա Մերկելի հետ ուղղակի դիմել է Պուտինին Սիրիայի հումանիտար իրավիճակի առնչությամբ, մասնավորապես Գուտայի»:

«Մենք պահանջեցինք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը Գուտայի բնակչության անհետաձգելի կարիքներին ծառայի` ռմբակոծությունների անհապաղ դադարեցում, հումանիտար օգնության հասանելիություն, ծանր վիճակում գտնվող վիրավորների ու հիվանդների էվակուացիա, հրադադարի վերահսկողություն: Դա կարող է կարևոր առաջընթաց դառնալ, թեպետ, իհարկե, պետք է համոզվել, որ այս անգամ այդ լուծումները կարող են տեղում կատարվել: Հենց հանուն դրա ես մեկնելու եմ Մոսկվա Սերգեյ Լավրովի հետ հանդիպելու»` ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

«Ինչպե՞ս ստացվեց, որ Բաշար Ասադը այսօր Սիրիայում խաղը տնօրինողներից մեկն է»` հարցրել են լրագրողները: «Բաշար Ասադն արդեն կգնար, եթե Ռուսաստանն ու Իրանը նրան չփրկեին: Նրանց աջակցությունը Ասադին կենսականորեն անհրաժեշտ է: Նա կախման մեջ է: Այդ պատճառով նա չի կարող խաղը տնօրինող լինել»` պատասխանել է Լե Դրիանը: «Ֆրանսիան այդ կոնֆլիկտին խառնվեց ահաբեկչական խմբավորումների դեմ միջազգային կոալիցիայի շրջանակներում, որ գրոհում են մեզ մեր հողի վրա: Այդպիսին է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի որոշած գերակայությունը: Սիրիայում, ինչպես Իրաքում, մենք կենտրոնացրել ենք ուժերը ԻՊ-ի և Ալ Քաիդայի դեմ պայքարի վրա: Մոսուլի ու Ռաքայի հաղթանակները պատկանում են մեր իրաքցի դաշնակիցներին ու «Սիրիայի դեմոկրատական ուժերին»` մեր աջակցությամբ: Մեր գործողությունները որևէ դեպքում չեն կարող դիտարկվել այն հարթակում, ինչ վարչակարգի ու նրա դաշնակիցների գործողությունները: Արևելյան Գուտայում նրանք պատրվակ են դարձնում պայքարը ջիհադիստ ահաբեկիչների դեմ, իրականում կռվում են քաղաքացիական բնակչության հետ, որ հասնեն ընդդիմադիրներին: Մենք ամեն ինչ անում ենք, որ խուսափենք վատագույնից ու ԻՊ-ի դեմ հաղթանակի, քաղաքացիական խաղաղության վերականգնման ու տարածաշրջանում իրական կայունության հաստատուն ճանապարհ գտնենք: Այդ պատճառով Իրաքում ու Սիրիայում մենք հումանիտար աջակցություն ենք ցույց տալիս ԻՊ-ից ազատագրված գոտիներին` ասել է Լե Դրիանը:
Քրիստիան ԼՈՍՈՆ, Խալա ԿՈԴՄԱՆԻ, Libération


Հ.Գ. Այլ վերլուծաբաններ համարում են, որ ԱՄՆ-ՌԴ պատերազմն իրականում արդեն սկսված է, թեպետ կողմերը չեն ընդունում, գուցե չեն գիտակցում: Դեր Զորում «Վագների խմբի» ռուս վարձկանների բախումը ԱՄՆ զորքերի հետ ու այդպես էլ չճշտվող տվյալներով` 5-500 ռազմիկի սպանությունը այն հարվածը չէ, որ Պուտինն անպատասխան թողնի: Փորձագետների գնահատականով` ոչ ոք չի կարող ասել, թե ռուսները որտե՞ղ ու ինչպե՞ս կհարվածեն` Պուտինը սիրում է ասիմետրիկ պատասխաններ: Իսկ դա անկառավարելի իրավիճակներ է ստեղծում: Գուցե Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հենց դա նկատի ունի` առանց մանրամասների մեջ մտնելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ