Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ե՞րբ կսկսվի Իրանի ու Իսրայելի պատերազմը

Ե՞րբ կսկսվի Իրանի ու Իսրայելի պատերազմը
28.02.2018 | 12:15

Եթե Թեհրանը շարունակի օգտագործել իր վերահսկողության տակ գտնվող շիական խմբավորումները Իրաքից, Աֆղանստանից ու Պակիստանից, ներառյալ սեփական զինուժը, Իսրայելի դեմ հարձակումների համար, երկու պետությունների պատերազմը հավանաբար կսկսվի 2019-ին` գրում են Ռայմոնդ Տանտերը ու Սաշա Շիխանը The National Interest-ում:

2016-ի տվյալներով` Իրանն օգտագործել է Աֆղանստանի շիական խմբավորումները` 15-20000 զինյալ, նաև վարձկաններին Պակիստանից` 5-10000 զինյալ, ԻԻՀ պահնորդների կորպուսի 8-10000 մարտիկների ու 5-6000 զինվորների իր բանակից: Եթե Իրանը շարունակի օգտագործել իրեն ենթակա խմբավորումներն ու Պահնորդների կորպուսը Իսրայելի վրա հարձակումների մեջ, 2019-ին երկու երկրները կարող են պատերազմ սկսել: 2018-ին երկու երկրների կոնֆլիկտը ոչ միայն հորիզոնում էր երևում, այլև հիմա կա` Իրանի երկնքում խփվեց Իրանի անօդաչուն, որից հետո խփվեց իսրայելական F-16-ը, իսկ Իսրայելի ռազմաօդային ուժերը պատասխան հարվածներ տեղացին սիրիական ու իրանական թիրախներին: Այս իրադարձությունները կարող են նախաբան դառնալ առավել մեծ տարածաշրջանային պատերազմի, եթե Թեհրանը շարունակի ամրապնդել դիրքերը Սիրիայում ԻՊ-ի պարտությունից հետո: 2017-ի փետրվարին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Թեհրանը ակտիվացրել է տարածաշրջանն ապակայունացնելու ջանքերը: 2017-ի հուլիսին նա առաջարկեց համապարփակ պատժամիջոցներ սահմանել բալիստիկ հրթիռների ստեղծման Իրանի ծրագրի դեմ: 2017-ի հոկտեմբերին ԱՄՆ վարչակարգը որոշեց ԻԻՀ պահնորդների կորպուսը ճանաչել արտասահմանյան ահաբեկչական կազմակերպություն, որը թույլ կտա սև ցուցակում ներառել ոչ միայն կազմակերպությունը, այլև նրա հետ կապված 40 ընկերությունների: Այդ քայլն անհրաժեշտ է զսպելու համար իրանական վարչակարգի ռազմատենչությունը: 2017-ի նոյեմբերին Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեց ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Բայց պետք է ավելին անել` աջակցելու համար երկրում աճող անկարգություններին ու Իրանի ժողովրդին այն պահին, երբ Իրանը մոտենում է Իսրայելի դեմ պատերազմ սկսելուն: Այն պահին, երբ Դամասկոսն ու Թեհրանը սկսում են սպառնալ Իսրայելի անվտանգությանը, ԱՄՆ պետդեպարտամենտը հասկացնում է, որ Երուսաղեմը պետք է գործի միայն սեփական ուժերով: Ինչու՞:

Իր մերձավորարևելյան այցերի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եղավ Ամանում, Անկարայում, Կահիրեում, Քուվեյթում ու Բեյրութում, բայց ոչ Երուսաղեմում: Իրանի անօդաչուի Իսրայելի օդային տարածք մտնելուց հետո Թիլերսոնը պետք է մեկներ Երուսաղեմ: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փետրվարի 10-ի հայտարարության մեջ ասվում է. «ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է բռնության ներկա լարումով իսրայելական սահմանի մոտ և վճռականորեն աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության ինքնիշխան իրավունքին: Սպառնալիքի մեծացումը Իրանի կողմից ու իր իշխանությունն ու գերակայությունը պրոյեկտելու ցանկությունը սպառնում են ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը` սկսած Եմենից մինչև Լիբանան: ԱՄՆ-ը շարունակում է դեմ լինել Իրանի չարամիտ գործողություններին տարածաշրջանում ու կոչ է անում վերջ դնել Իրանի նման վարքագծին, որ սպառնում է խաղաղությանն ու կայունությանը»:

«Մենք կիսում ենք տարածաշրջանում շատերի մտահոգությունը, որ Իրանի ապակայունացնող գործունեությունը սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Մենք մտադիր ենք հասնել առավել մեծ միջազգային վճռականության Իրանի չարամիտ գործողությունների դեմ պայքարում»` հայտարարեց Պենտագոնի ներկայացուցիչ Ադրիան Ռենկին Հալոուեյը: ԱՄՆ-ը պետք է իր աջակցությունը ոչ միայն խոսքով հայտնի, այլև գործով ցույց տա: Պետք է ապահովել ԱՄՆ-ի զենքի մատակարարումներն Իսրայելին, այդ թվում` սիրիացիների խփած F-16 կործանիչի: ԱՄՆ-ի ձեռներեցության ինստիտուտի փորձագետ Դենիել Պլետկան կարծում է, որ ԱՄՆ-ը չօգտագործեց փափուկ կամ կոշտ ուժի հնարավորություններն Իրանի նկատմամբ Սիրիայում, Եմենում կամ այլ տեղ տարածաշրջանում: Իրանի ազդեցությունը առանց դադարի աճում է և ծայրահեղ դեպքում Իսրայելի համար պատերազմից բացի այլ ընտրություն չի մնում:
The National Interest


Հ.Գ. Իրանի ու Իսրայելի պատերազմը իրականում լինելու է ԱՄՆ-ի ու Իրանի պատերազմը, որին երկու երկրներն էլ չեն գնա` անկանխատեսելի հետևանքներից ելնելով: Սիրիայի տարածքում զուգահեռ ծավալվող պատերազմները այնքան շատ են, որ ոչ 2018-ին, ոչ 2019-ին Բենիամին Նեթանյահուն` հատկապես Կնեսետի առաջիկա ընտրություններից առաջ, չի վտանգի Լիկուդի հաղթելու ու իշխանությունը պահպանելու շանսերը` անհեռանկար ու անկանխատեսելի պատերազմ սկսելով: Առավել ևս Նեթանյահուն ու Թրամփը շատ լավ հասկանում են, որ հարվածելով Իրանին` ուղղակի կամ անուղղակի պատերազմի մեջ են ներքաշելու Ռուսաստանին ու շիական պետություններին: Պարզ չէ, թե այդ դեպքում ի՞նչ դիրք կունենա սուննիական Թուրքիան, որ գերճգնաժամային հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ ու բազում կոնֆլիկտներ Իսրայելի հետ: Իսրայելը կշարունակի թիրախային հարվածներ հասցնել Սիրիայում իրանական ուժերին ու ստանալ պատասխան հարվածներ: Ոչ ավելին: ԱՄՆ-ը փաստացի Իսրայելին օգտագործում է Իրանին զսպելու համար` ունենալով Իսրայելի հետ շահերի համընկնում: Սա դիրքային պատերազմ է: Ի վերջո` այն ինչ ԱՄՆ-ը ու Իսրայելը որակում են Իրանի ապակայունացնող ազդեցություն տարածաշրջանում, Իրանում ու տարածաշրջանում համարվում է սեփական անվտանգության ապահովում և խաղաղություն ու կայունություն հաստատելու քայլեր: Իրանը ներսից ապակայունացնելու արտաքին խաղացողների ջանքերը ևս օգուտ չեն տա: Առավելագույնը կլինի պետական կառավարման համակարգի վերափոխման հանրաքվե, որն արդեն առաջարկել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Կամ` վերակառուցումներ հոգևոր իշխանության ներսում, որ կառավարում է Իրանը: Չի բացառվում, որ բոլոր այս գործողությունների թիրախը ոչ թե Իրանն է, այլ` Սիրիան և Բաշար Ասադի պաշտոնանկությունը: Իրանի ու Ռուսաստանի աջակցությունը կորցնելուց հետո Ասադը իր ուժերով չի կարողանա ապահովել վերահսկողությունը ԻՊ-ից ու ապստամբներից վերանվաճած տարածքներում, և այդ դեպքում Սիրիայի մասնատումը կդառնա տեխնիկայի խնդիր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ