Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գագիկ Հարությունյան. Հայաստանում դատավորների պատասխանատվությունը պակաս չէ, քան սահմանը պահող զինվորներինը

Գագիկ Հարությունյան. Հայաստանում դատավորների պատասխանատվությունը պակաս չէ, քան սահմանը պահող զինվորներինը
28.02.2018 | 13:19

Մեր երկրի ապագան պայմանավորված է նրանով, թե որքանով մեզ կհաջողվի առավել ամրապնդել երկրի իրավական անվտանգությունը` ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ նշել է կոալիցիայի կողմից ԲԴԽ-ի նախագահի թեկնածու առաջադրված, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքով, պետք է հանրային իշխանության համակարգում արմատավորել իրավունքի գերակայության սկզբունքը, հաղթահարել քաղաքական ու վարչական ներուժի սերտաճումը, և հասնել իշխանությունների հստակ բաժանման ու հավասարակշռման, ժողովրդավարությունն ու արդարությունը դարձնել քաղաքացիական հասարակության գոյության բնական միջավայրը:

Գագիկ Հարությունյանը նկատեց, որ այս հարցերում համակարգային լուծումները դեռ իրողություն չեն դարձել: Նա ընդգծեց, որ Բարձրագույն դատական խորհուրդից կախված են երկրի ճակատագրին առնչվող ու բախտորոշ իրադարձություններ. «Միջազգային փորձը ցույց է տալիս, որ օրինակ ԱՄՆ-ում, սահմանադրականության և պետականության կայունության անկյունաքարերն են դարձել ներկուսակցական ժողովրդավարությունն ու դատական իշխանության անկախությունը։ Մեզանում նման որակների հասնելու համար անհրաժեշտ էր ապահովել անցումը իշխանակենտրոն սահմանադրական լուծումներից մարդակենտրոն լուծումների, որոնք կերաշխավորեին մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողությունը, առանց որի իրավունքի գերակայության մասին խոսելն իմաստազուրկ է: Պետք է բացառել իշխանության գերկենտրոնացվածությունը, իշխանության բոլոր ճյուղերի համար անհրաժեշտ գործունակություն ապահովել, հաղթահարել դատական իշխանության անհստակությունները, ապահովել անկախ, ինքնուրույն և օրենքի առջև հաշվետու դատական իշխանության կայացումը, ստեղծել երկրում սահմանադրականության դեֆիցիտի հաղթահարման անհրաժեշտ երաշխիքներ»: Գագիկ Հարությունյանի ներկայացմամբ, Հայաստանում դատական իշխանությունը դեռևս չունի բավարար գործունակություն, ինչն իշխանության այս ճյուղի հանդեպ հանրային վստահության դեֆիցիտի հիմնական պատճառն է. «Երկրորդ դատական իշխանությունը չունի բավական դերակատարության իշխանության մյուս թևերին զսպելու և հակակշռելու համար։ Առկա են դատական ու դատավարական հարցերում լուրջ բացեր, որոնք մեծացնում են սուբյեկտիվ գործոնի դերը՝ մեծացնելով կոռուպցիոն ռիսկերը»:


Գագիկ Հարությունյանը նշեց, որ Բարձրագույն խորհրդի դերը այս հարցերի լուծման մեջ մեծ է լինելու: «Գիտակցելով պատասխանատվության այդ աստիճանը և մեր երկրի համար նոր որակական դատական իշխանություն ձևավորելու անհրաժեշտությունը, ես տվել եմ իմ համաձայնությունը, մասնակիցը լինել այդ առաքելության իրականացման գործին: ԲԴԽ-ն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների ու դատավորների անկախությունը: Խորհուրդը այս առումով լայն լիազորություններ ունի: Հայաստանում դատավորների պատասխանատվությունն ավելի պակաս չէ, քան սահմանը պահող զինվորներինը: Այսօր ողջ երկրի ու քաղաքացիների ապագան է պայմանավորված այդ 250 դատավորների գործողություններով: Ձեր վստահությունն ստանալու դեպքում անձամբ ջանքեր կգործադրեմ Հայաստանում կայացնելու անկախ ու հանրային վստահություն վայելող դատական իշխանությունը»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ