Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ելքում» «որս» է սկսվելու՝ ով էր կողմ Գագիկ Հարությունյանին

«Ելքում» «որս» է սկսվելու՝ ով էր կողմ Գագիկ Հարությունյանին
28.02.2018 | 15:37

Արդեն մի քանի օր է` «Ելք» խմբակցությունում խառն իրավիճակ է: Արտաքուստ ցույց են տալիս, թե խնդիրներ չկան, բայց իրականում մեծ հակասությունների դաշտ է բացվել: Մամուլն արդեն գրել էր, որ այնքան է թեժացել մթնոլորտը, որ հերթը հասել է բռունցքներին, սակայն սա ելքականները հերքեցին՝ չբացառելով, անշուշտ, տարաձայնությունների առկայությունը: Այսօր այս քաղաքական ուժի ներկայացուցիչները չեն կարող մեկ հարցում համաձայնության գալ՝ գնալ Ազատության հրապարակ բողոքելու՞, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չդառնա, թե՞ այլ մարտավարություն որդեգրել: Նիկոլ Փաշինյանն առաջին կողմնակիցն է, սակայն աջակիցներ քիչ ունի: Իհարկե, երեք ուժից բաղկացած այս խմբակցությունում վաղ թե ուշ ստեղծվելու էին այս հակասությունները` այն պարզ պատճառով, որ նախընտրական շրջանում հայտարարված մեկ կուսակցություն դառնալու խոսակցություններն այնքան արագ հօդս ցնդեցին, որ կարծես երբևէ չէին էլ ասվել: Ասել է թե՝ արդեն իսկ այդ համախումբը հասկացել էր, որ միասին անհնար է, իսկ այսօրվա ճաքերը սպասելի են:


Ինչպես ասում են, երբ եզն ընկնում է, դանակավորները շատանում են: Հիմա այս օրն է ընկել «Ելքը»: Քանի որ ներսում գզվռտոց է, կողքից օգնում է իշխանությունը, որ պատկերն ավելի ամբողջական դառնա: Այսօր դրա համար շատ լավ առիթ էր ստեղծվել: Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց յոթ անդամները դեմ են եղել Գագիկ Հարությունյանի թեկնածությանը, բայց հաշվիչ հանձնաժողովը ընդամենը երկու դեմ է արձանագրել: Իշխանությունը հաստատակամ պնդում է, որ դեմ են եղել միայն երկուսը, 4 ելքականներ կողմ են քվեարկել: Ավելին, սա հաստատեց նաև նրանց ընդդիմադիր գործընկեր Նաիրա Զոհրաբյանը. «Ոչ մի բան էլ չեն կեղծել, լավ էլ իրենց անդամներից 4 հոգին քվեարկել է Գագիկ Հարությունյանի օգտին»:
Սա ավելի է խորացնում ներելքական հարաբերությունները ու շուտով «որս» կսկսվի, թե ով է կողմ քվեարկել Գագիկ Հարությունյանին: Իրավիճակն ավելի կխճճվի ու դժվար չէ կանխատեսել, որ գուցե եռյակ միությունը փլուզվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2566

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ