«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Խորհրդարանն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին. «Ելքը» հետաքննություն է պահանջում

Խորհրդարանն ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին. «Ելքը» հետաքննություն է պահանջում
28.02.2018 | 22:26

ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներին: Ընտրությանը 105 պատգամավորներից մասնակցել է 98-ը։
Խորհրդի անդամի առաջին պաշտոնում ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, երրորդ պաշտոնում՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը, չորրորդ պաշտոնում՝ Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը, հինգերորդ պաշտոնում՝ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը։


Խորհրդի առաջին երեք անդամներն ընտրվեցին 5, վերջին երկուսը՝ 3 տարի ժամկետով։ Ընտրություններին հաջորդեց ընտրվածների երդմնակալության արարողությունը։
Արարողությունից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության արդյունքներով հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարեց, որ Գագիկ Հարությունյանը ստացել է 2 դեմ ձայն, լիազորված եմ հայտարարել, որ «Ելք» խմբակցության բոլոր պատգամավորները, ովքեր մասնակցել են քվեարկությանը՝ 7 հոգի, քվեարկել են դեմ Գագիկ Հարությունյանին և Գևորգ Դանիելյանին, և սա ես համարում եմ մանր ժուլիկություն ներքաղաքական հեռուն գնացող նպատակներ ունեցող մեծամասնության ներկայացուցիչների կողմից ուղղված ընդդեմ «Ելք» դաշինքին»։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը մեղադրանքներն անհիմն որակեց։ «Մենք պահանջում ենք հետաքննություն անցկացնել»,- հայտարարեց Փաշինյանը։
Բարձրագույն դատական խորհուրդն է հանրապետության նախագահին առաջարկելու նշանակել դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Լուծելու է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու հարցերը, նաև՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու հարցը:

Դիտվել է՝ 2080

Մեկնաբանություններ