Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞ր երկրի քաղաքացի է Արմեն Սարգսյանը

Ո՞ր երկրի քաղաքացի է Արմեն Սարգսյանը
01.03.2018 | 21:14

ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ 2011 թ. դեկտեմբերի 2-ից միայն ՀՀ քաղաքացի է: ԱԺ-ում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, նա ասաց, որ 2011-ի դեկտեմբերի 2-ին դիմել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու համար և այդ օրվանից միայն ՀՀ քաղաքացի է: «2011 թ. դեկտեմբերի 2-ին, երբ ես նույնիսկ երազել չէի կարող, որ Հայաստանի Սահմանադրությունը կարող է փոխվել, իսկ ես այս ամբիոնից այսօր ձեր հարցերին կպատասխանեմ, դիմել եմ և այդ օրվանից միայն ՀՀ քաղաքացի եմ»` ընդգծեց Արմեն Սարգսյանը: Նա մանրամասնեց, որ, լինելով ՀՀ քաղաքացի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 2000-ին, երբ հրաժարական է տվել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանի պաշտոնից:

«Դա իմ գործունեության համար անհրաժեշտ քայլ էր, քանի որ դրանից հետո ես պետական ծառայության մասին չէի մտածում: Դիմելուց երկու տարի հետո ստացել եմ քաղաքացիություն, բայց այդ բոլոր տարիներին ես ինձ ՀՀ քաղաքացի եմ զգացել, ինչն արտահայտվել է իմ գործունեությամբ»,- ասաց ՀՀ նախագահի թեկնածուն: Նա ընդգծեց, որ Մեծ Բրիտանիայում, եթե անձը երկքաղաքացի չէ, նրան քաղաքացիությունից զրկելը բավականին բարդ գործընթաց է, սակայն երկքաղաքացիության դեպքում քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը մերժելու գործընթաց չկա: Նրա խոսքով՝ եթե երկքաղաքացին դիմում է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու հարցով, դիմումն անմիջապես բավարարվում է:


ԱԺ-ում ՀՀ նախագահի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ թեկնածու Արմեն Սարգսյանի քաղաքացիության թեմայով: ՙԵլք՚ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի փաստաթուղթ չկա, որ Արմեն Սարգսյանը համապատասխանում է ՀՀ քաղաքացիության պահանջներին: «Արդյոք կա՞ պաշտոնական փաստաթուղթ, թե երբ է նա հրաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից»,- հարցրեց Փաշինյանը: Նա խնդրեց անհապաղ, հենց հիմա իրենց ներկայացնել այդ փաստաթուղթը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հորդորով ԱԺ քարտուղարությունը պատգամավորներին տրամադրեց փաստաթղթեր:


«Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Արտակ Զեյնալյանը պնդեցին, որ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը պետք է վեց տարի անընդմեջ միայն ՀՀ քաղաքացի լինի: Պետք է փաստաթուղթ, որը կհերքի Բրիտանիայի քաղաղաքացիություն ունենալու փաստը:
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այն, ինչ պահանջվում է ԱԺ կանոնակարգ օրենքով, այդ թղթերը մի քանի անգամ ստուգել են: Եթե Կանոնակարգ օրենքից դուրս բան կա, պատգամավորները կարող են հարցումներ կատարել իրավասու մարմիններին: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրավասու մարմնի տված փաստաթղթերը փաստում են՝ Արմեն Սարգսյանը վերջին 6 տարիներին ՀՀ քաղաքացի է և ՀՀ մշտական բնակություն ունի: Նա ասաց, որ իրավասու պետական մարմինը տրամադրել է այս թուղթը, եթե պատգամավորներն ուզում են ճշտել, թե ինչի հիման վրա է իրավասու մարմինը տվել այդ փաստաթուղթը, հասցեատերը ԱԺ քարտուղարությունը չէ:

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ