Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարեն Կարապետյանին «պահելու» են

Կարեն Կարապետյանին «պահելու» են
02.03.2018 | 12:28

Նախօրեին երկրի ղեկավարը սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցություն անցկացրեց և գոհունակություն հայտնեց արձանագրված տնտեսական աճի ցուցանիշից, միաժամանակ ընդգծելով, որ տնտեսական աճի արդյունքները տեսանելի պետք է լինեն հանրության բոլոր շերտերի և հատկապես սոցիալապես խոցելի խավերի համար:
Տնտեսական հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ հարցրինք՝ ինչպե՞ս է, որ տնտեսությունը որոշակի աճ է գրանցում, սակայն հանրության, հատկապես սոցիալապես խոցելի խավերի վրա դա չի անդրադառնում:


-Նախ՝ պետք է մարդկանց եկամուտներն էլ ավելանան,- ասաց պատգամավորը:- Ցավոք, եթե նույնիսկ երեք տարի այսպիսի աճ գրանցվի, դա չի կարող անմիջապես տեղաշարժեր առաջացնել: Մի օրինակ բերեմ. մեր աշխատողների 71 տոկոսը մինչև 150 հազար աշխատավարձ ստացողներն են: Եթե աճի բոլոր բաղադրիչները տեղափոխում ենք այս դաշտ, նրանց տնօրինվող եկամուտը կարող է ավելանալ 4-5 հազար դրամով: Սա շոշափելի արդյունք չէ: Այսինքն, տարբերություն կա, բայց ոչ էական: Նախագահը հարցը շատ կոնկրետ է դրել՝ տեմպերը չգցել, դարձնել շարունակական և տևական: 2001-2008-ին մենք ունեցել ենք երկնիշ աճ, 2004-2005-ին ունեցանք նաև ներգաղթ: Մենք այդ տարիներին բավարարվա՞ծ էինք: Այսինքն, որպեսզի մեզանում յուրաքանչյուր աշխատող կարողանա ոչ միայն իր նյութական կարիքները բավարարել, տնօրինվող եկամուտների ավելացում պետք է լինի:
-Շատ տնտեսագետներ անգամ այսօր արձանագրված տնտեսական աճի ցուցանիշը համարում են նկարած կամ արհեստականորեն ուռճացված: Գուցե հանրության վրա աճի ազդեցությունը չերևալու պատճառներից մեկն էլ սա՞ է:
-Եթե ասում են, որ այդ թիվը նկարած է, ինչու՞ չեն ասում, որ կարագի սակագնի ինդեքսն էլ է նկարած: Ինչու՞ սա կասկածի տակ չեն առնում: Ստացվում է, որ մենք 2,6 % գնաճը կասկածի տակ ենք առնում, իսկ վիճակագրական ծառայության ներկայացրած պարենային 11 ապրանքների գների բարձրացումը՝ չէ՞: Փաստորեն, այն, ինչ նրանց ձեռնտու է, լավ է, իսկ մեզանում 29-30 տոկոս աղքատության մակարդակը «հոյակապ» տվյալ է:
-Որպես կանոն, լավ աշխատող պաշտոնյաներին, տնտեսական աճ գրանցած վարչապետներին իշխանությունը «պահում» է, Կարեն Կարապետյանին ինչու՞ եք փոխում:
-Իսկ ո՞վ ասաց, որ չենք պահում: Պահել նշանակում է պատասխանատու դերակատարման մեջ թողնել: Կարծում եք՝ վարչապետին որևէ պատասխանատու դերակատարում չի՞ վերապահվելու:
-Այսինքն, ու՞ր եք գործուղելու Կարեն Կարապետյանին:
-Այսինքն, ինքը կմնա բացառիկ պատասխանատու դերակատարում ունեցող անձ:
-Որպես վարչապե՞տ:
-Պատասխանատու դերակատարում ունեցողը միայն վարչապետը չէ:


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3235

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ