Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քրիստոնեությունը միակ կրոնն է, որտեղ իսկապես կրելու բան կա

Քրիստոնեությունը միակ կրոնն է, որտեղ իսկապես կրելու բան կա
02.03.2018 | 00:58

«Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա՛լ լինի: Դարձյալ ասում եմ. եթե մեկն ավետարանի ձեզ ավելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովյա՛լ լինի» (Գաղ. 1. 8-9):


Առաքյալի խիստ խոսքը, որը նա երկրորդում է ո՛չ աննպատակ, հստակորեն վերաբերում է համաշխարհային կրոններից մեկին` իսլամին: Նրա հիմնադիր Մուհամեդ «մարգարեն» իր կրոնի հիմնական գաղափարները ստացել է մի ինքնակոչ «հրեշտակից», որն ինքն իրեն անվանել է Ջիբրիլ (Գաբրիել), այնինչ առաքյալը արգելում է հավատալ անգամ իսկական հրեշտակներին: Ամեն մի հայտնություն ծանր է անդրադառնում Մուհամեդի առողջության վրա: Մուհամեդն ինքը քրիստոնյա էր, քաջ ծանոթ էր Սուրբ գրքին, ինչը նրան շատ է օգնում այն վարպետորեն խեղաթյուրելու հարցում: Մուհամեդը իր հիմնած կրոնը դարձնում է արաբական հեթանոս ցեղերի միավորման միջոց. չէ՞ որ բոլորն էլ Իբրահիմի (Աբրահամի) սերունդն են` Իսմայելի զավակները: Մուհամեդը հասավ իր նպատակին, իսկ նրա գործընկեր «Ջիբրիլը»` իր նպատակին. ստեղծվել էր քրիստոնեությանը հակակշռող հզոր կրոնական մոլեռանդ ուժ` իսլամը: Սուրբ Երրորդության հավատքը Ղուրանում ծաղրվում է. «Քրիստոնյաները չգիտեն հաշվել. մեկին ասում են երեք, իսկ երեքին` մեկ»: Ղուրանում Հիսուսը «պատվավոր» տեղ ունի. նա մարգարե է (Իսա մարգարեն)` շատ ավելի մեծ, քան Մուհամեդը:


«Թող ձեզ չխաբի ոչ ոք, որին հաճելի է, խոնարհ ձևանալով, հրեշտակներին պաշտամունք մատուցելով, դեռ չտեսած բաներին միջամուխ լինելով, անտեղի հպարտանալ մարմնական մտածումներով: Այդպիսին չի կարող կապված լինել գլխին՝ Քրիստոսին, որից ամբողջ մարմինը, հոդերով և հոդակապերով հաղորդակցված և միակցված, իր աճումն է ստանում այն աճումով, որ Աստծուց է»: Վերջերս ՀՀ մասշտաբով մի շատ կարևոր մասնագետ միամիտ ու անպատասխանատու կերպով կարծիք հայտնեց, թե մորմոնները արմատական քրիստոնյաներ են, այնինչ նրանց գործունեությունը ճիշտ հակառակն է փաստում: Մորմոնները ևս պնդում են, որ իրենց «սուրբ գիրքը»` «մորմոնի գիրքը», ստացել են հրեշտակային հայտնությամբ: «Եթե մեռաք Քրիստոսի հետ և այս աշխարհի տարերքի իշխանությունից դուրս եկաք, էլ ինչու՞ աշխարհում ապրող էակների նման հետևում եք կանոններին՝ ասելով. «Մի՛ մոտեցիր, մի՛ ճաշակիր, մի՛ դիպչիր»: Նրանք կարող են իմաստուն ձևանալ իրենց ինքնակամ կրոնով, խոնարհությամբ և իրենց մարմնի խստակեցությամբ. բայց այդ բոլորը մարմնական ցանկությունները զսպելու համար ոչ մի արժեք չեն ներկայացնում» (Կող. 2. 16-23): Այս խոսքերը կարելի է վերագրել արևելյան կրոններին. նրանց զրկանքներն ու խստակեցությունը ընդամենը մարմնամարզություն են և ո՛չ աստվածպաշտություն, այնինչ «մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչ աստվածպաշտությունը օգտակար է ամեն ինչի. և նա ունի կյանքի ավետիսը, ա՛յս կյանքի և հանդերձյալի» (Ա Տիմ. 4. 8): Եթե մյուս կրոնների հետևորդները ստանում են իրենց աղոթքների պատասխանները, ապա միայն այն բանի շնորհիվ, որ Ամենակալ Աստված «Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա, և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա» (Մատթ. 5. 45), քանզի նա առանց խտրության բոլորի Աստվածն է: Եվս մեկ համաշխարհային ու աշխարհում հնագույն կրոնի` սատանայապաշտության գերնպատակն է. «Ամեն ինչ անել քրիստոնեությունը հեղինակազրկելու համար»: Կրոնական աշխարհում տիրող այսօրվա միտումը` Ճշմարիտ Աստծուն և աստվածպաշտությունը նույն հարթության վրա դնել այլ դիվային պաշտամունքների հետ, միևնույն բանը (սատանայապաշտություն) չէ՞: Այսօր իբր թե մարդը կարող է ազատ դավանել` ինչ ուզում է, բայց հենց այդտեղ է ծուղակը. Քրիստոս եկավ բոլոր մյուս դավանություններն ու պաշտամունքները խափանելու և ո՛չ թե դրանց շարքում հերթագրվելու: «Հիսուս Տեր է», և «Ով Տիրոջ անունը կանչի, կփրկվի»: Սակայն Նա նրա՛նց Տերն է, ովքեր միայն ասողներ չեն, այլ կատարողներ. «Ո՛չ ամեն մարդ, որ Ինձ «Տե՜ր, Տե՜ր» է ասում, Երկնքի արքայություն կմտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հոր, որ Երկնքում է» (Մատթ. 7. 21): Հիսուս հերթականը չէ, Նա միակն է: Այլապես Աստված չէր մարդանա, այլ մատնացույց կաներ բուդդաներին և կոնֆուցիոսներին և կհրամայեր դիմել նրանց իմաստությանը: Բայց ո՛չ, Աստված որոշեց մարդկանց տալ Ի՛ր Իմաստությունը:


Ամեն նպատակ ունի դեպի իրեն տանող ճանապարհը, և եթե մեր նպատակը Աստված է, դեպի Նրան տանող Ճանապարհը Մեկն է ու Միակը` Հիսուս Քրիստոս: Քանի դեռ մարդը չի կանգնել ճշմարիտ ճանապարհի վրա, չի էլ հալածվի արդարության ճանապարհից: Այս աշխարհում շատերն են հալածվել, բայց շատ քչերը` Ճշմարտության համար: Այս անօրեն աշխարհում ամեն մի ճշմարիտ աստվածապաշտ ստիպված է Աստծո դատապաշտպանը լինել` «ի լրումն ժամանակի», երբ կգա, կհասնի այս դատապարտված աշխարհի վախճանը։

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1589

Մեկնաբանություններ