Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
02.03.2018 | 00:16

Կա հաջողություն, որ չարիք է մարդուն, գյուտ էլ կա, որ կորուստ է։ Կա ողորմություն, որ չի օգնում, բայց ողորմություն էլ կա, որ կրկնակի հատուցում ունի։ Նվաստություն կա, որ փառքից է գալիս, փառք էլ կա, որ խոնարհություն է տալիս։ Կան, որ փոքր բանի համար գլուխ են բարձրացնում, և կան, որ մեծ բանը փոքր բանի տեղ են դնում, բայց կան, որ յոթնապատիկ տուժում են։


Սիրաքի իմաստություն 20. 9-12

Դիտվել է՝ 1207

Մեկնաբանություններ