Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պետք չէ այդքան արհամարհել հանրությանը

Պետք չէ այդքան արհամարհել հանրությանը
02.03.2018 | 14:42

Անկախ այն հանգամանքից, թե սահմանադրությամբ որքան է կրճատվել ապագա նախագահի լիազորությունները, այդուհանդերձ, երկիրն առաջին անգամ փոփոխված կառավարման համակարգով նախագահ է ընտրում, որին, պարզվում է, տեղյակ է միայն խորհրդարանը: Շարքային քաղաքացին այդպես էլ մաս չդարձավ այդ ընտրությանը: Ասել է՝ այս երկու օրվա քննարկումներին ու քվեարկությանը քաղաքացիները տեղեկացվեցին լրատվամիջոցների մատուցած տեղեկատվության չափաբաժնով: Մինչդեռ, այդ ընտրությունը և քվեարկությունը պետք է ուղիղ հեռարձակվեին Հանրային հեռուստաընկերությամբ: Ի վերջո, սա կարևոր իրադարձություն է և պետք է, որ հանրությանը գոնե այդ չափով «բանի» տեղ դնեին: Իսկ ով է ասում, որ բոլորը ինտերնետից պետք է օգտվեն և դիտեն ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը: Իսկ հարկատուների գումարներով պահվող Հ1-ն ինչի՞ համար է: Էլ ի՞նչ կարևոր իրադարձություն պետք է լիներ, որ հարկ համարեին ցուցադրել:


Առանց այն էլ Արմեն Սարգսյանը հայ հանրությանը քիչ ծանոթ անհատ է, մի՞թե նրա ելույթը, հարցուպատասխանը չպետք է հանրությանն ի ցույց դրվեին, որ մարդիկ էլ հասկանային, թե ում հետ գործ ունեն, ով է իրենց երկիրը ներկայացնելու նախագահի դեմքով: Սակայն հանրապետականն ապացուցեց, որ ոչ միայն հանրությունը չի հավատում, որ Արմեն Սարգսյանը կարող է այս երկրում մի բան փոխել, այլև ՀՀԿ-ն է բացահայտ դրա մասին ակնարկում: Արմեն Սարգսյանի ընտրությունն այսքան անկարևորել ու անտեսել դրան հասարակության մասնակցությունը, մի բան է փաստում, որ իսկապես Սարգսյանը լինելու է ընդամենը ձևական պաշտոնյա: Իսկ երկրի սիմվոլ, բարոյական, կրթված կերպար ու շատ այլ հատկանիշներն ընդամենը «փայլփլուն» բառեր են, որոնք ոչինչ չեն տալու հասարակությանը: Մի բան էլ. այսօրվա խորհրդարանը հասարակության ցանկությունների և ակնկալիքների հայելին չէ, որ նրա ընտրությունը համարվի նաև հասարակության ընտրություն: Այնպես որ, չպետք է խորհրդարանն այդքան մեծ բեռ իր վրա վերցնի և ամեն ինչ հասարակության փոխարեն որոշի: Գոնե պետք հարգել մարդկանց տեղեկացված լինելու իրավունքը:
Հավելենք, որ Արմեն Սարգսյանին այսօր խորհրդարանը 90 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրեց Հայաստանի նախագահ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ