Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀԿ-ն սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագիր է առաջադրում

ՀՀԿ-ն սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման ծրագիր է առաջադրում
02.03.2018 | 14:58

Հայաստանը 2017-ին արձանագրել է վերջին 10 տարվա մեջ ամենաբարձր տնտեսական աճը՝ 7,5 տոկոս` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ հարցը քննարկվել է նիստի ժամանակ, և հիշեցրեց, որ նախագահը հանձնարարել է առաջիկայում ավարտել Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման ռազմավարության ծրագիրը: «Դա նշանակում է, որ ՀՀԿ-ն երկարաժամկետ զարգացման ծրագիր է դնում՝ անկախ նրանից, թե մի քանի տարի հետո ով կլինի իշխանության»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1888

Մեկնաբանություններ