«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Խարդախ կայքերն իսկական կայքերից տարբերելն է՛լ ավելի է դժվարանում»

«Խարդախ կայքերն իսկական կայքերից տարբերելն է՛լ ավելի է դժվարանում»
06.03.2018 | 11:43

Հայաստանում 2017-ի երկրորդ կիսամյակում սպամի է բախվել օգտատերերի 42,87 տոկոսը: Նման եզրակացության են հանգել սպամի և ֆիշինգի մասին «Կասպերսկի լաբորատորիայի» հաշվետվության հեղինակները։ Նրանք նշում են, որ անցյալ տարի ֆիշինգը համացանցում է՛լ ավելի քողարկված և «խորամանկ» է դարձել. խարդախ կայքերն իսկական կայքերից տարբերելն է՛լ ավելի է դժվարանում: Այսպես` եթե մեկ տարի առաջ ֆիշինգային կայքը ճանաչելու կարևոր խորհուրդներից մեկը վերաբերում էր SSL-հավաստագրի (հասցեի տողում HTTPS-ի առկայություն) առկայության ստուգմանը, ապա այսօր դա անվտանգություն հաստատ չի երաշխավորում։ SSL-հավաստագրերը գնալով ավելի հաճախ են հանդիպում ֆիշինգային կայքէջերում։


Ամեն ինչ շատ պարզ է: «Հավաստագիր տվող կազմակերպությունը պարտավոր չէ հետևել` հավաստագիրը տալուց հետո կայքը ջարդվել է, թե ոչ»,- «Իրատեսի» հետ զրույցում պարզաբանում է «Կասպերսկի լաբորատորիայի» հայաստանյան ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, շեշտելով, որ ամեն տարի սպամը որոշակի աճ է ունենում, բայց ամբողջ ինտերնետային թրաֆիկի մեջ սպամի մասնաբաժինը փոքրացել է. «Ավելի անհանգստացնող է սպամի տեխնոլոգիաների փոփոխությունը: Եթե նախկինում հիմնականում անպետք ինֆորմացիա էր փոխանցվում, այս պարագայում անպետք ինֆորմացիային կցված են լինում նաև վտանգավոր հղումներ և ֆայլեր: Այսինքն` եթե առաջ նյարդեր էինք «կորցնում», հիմա կարող ենք կորցնել ինֆորմացիա կամ գումար»:


Մեխանիզմը շատ պարզ է. մարդը մտնում է ֆիշինգային կայք, թողնում է իր ծածկանունն ու գաղտնաբառը, դրանից բխող հետևանքներով, կամ սեղմում է ֆիշինգային հղումը, ներբեռնում է վնասակար ծրագիր, հետագայում այդ ծրագիրը ներբեռնում է այլ վնասաբեր ծրագրեր, որոնցից ամեն մեկն իր նպատակն ունի` կախված նրանից, թե ինչ են ուզում հաքերները: Ավելին, օգտատերը երկար ժամանակ չի զգում, որ ծուղակում է: «Կասպերսկի լաբորատորիայի» ներկայացուցչի պարզաբանմամբ` եթե հակավիրուսային ծրագիր է տեղադրված, օրինակ, «Կասպերսկի լաբորատորիայի» ծրագրերը վայրկյենաբար արձանագրում են, որ հղումը կեղծ է, եթե չկա հակավիրուսային ծրագիր, օգտատերը երկար ժամանակ չի իմանում` ինչ է կատարվում իր համակարգչի հետ: Իմանում է այն ժամանակ, երբ որոշակի կորուստ է ունենում:


Տուժում են բոլորն անխտիր: «Շարքային օգտատերերը, որոնք ասում են` կորցնելու բան չունենք, ավելի շատ են վտանգված, որովհետև լուրջ կազմակերպություններում կիբերանվտանգության որոշակի նորմեր են գործում: Իսկ հաքերների գործը այնքան է հեշտացել, որ իրենք ուշադրություն են դարձնում ոչ միայն մեծ, այլև փոքր կազմակերպությունների և անհատների վրա»,- ասում է մեր զրուցակիցը` պատասխանելով նաև մեր «Ինչպե՞ս պաշտպանվել» հարցին: Նրա խոսքով` անհրաժեշտ է երկու բաղադրիչ` տեխնիկական ապահովվածություն և առավելագույն մարդկային զգուշություն: Այսպես` համակարգչի վրա բոլոր ծրագրերը պետք է լինեն հավատարմագրված, չհավատարմագրված ծրագրերն արդեն իրենց մեջ պարունակում են վտանգներ: Հարկ է ունենալ հակավիրուսային ծրագրեր և հաճախ թարմացնել: Ցանկալի է, որ հակավիրուսային ծրագրերը լինեն լավագույններից (մի շարք անկախ թեստերն ապացուցում են, որ Կասպերսկու հակավիրուսային ծրագրերը լավագույնն են):


Ինչ վերաբերում է մարդկային գործոնին, հարկ է հետևել ինտերնետային հիգիենային ու մի փոքր զգույշ լինել, չբացել կասկածելի, չստուգված աղբյուրներից եկած նամակները, նամակներին կցված ֆայլերը, հղումները: Եթե աղբյուրը ստուգված է, դարձյալ պետք է զգոնությունը չկորցնել, հակավիրուսային ծրագրով ստուգել ֆայլը, որովհետև ֆիշինգային նամակների բովանդակությունը հաճախ հարմարեցվում է տվյալ տարածաշրջանին, եթե առաջ լեզվից զգացվում էր, որ նորմալ նամակ չէ, այսօր արդեն գրագետ նամակներ են ուղարկում` բանկային լեզվով, սեմինարների հրավերի ձևով` լավագույնս կեղծելով տառատեսակը, գույները, ձևաչափը և հղումը: Ի լրումն` Արմեն Կարապետյանը խորհուրդ է տալիս առհասարակ որևէ հղումով չգնալ, այլ պատճենել, ստուգել, համեմատել իրական աղբյուրի հետ. «Բարդ պրոցես է, բայց այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ սխալվելու հավանականութունը գնալով մեծանում է»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4002

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ