Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թե ինչ գործ ունեիր

Թե ինչ գործ ունեիր
12.03.2018 | 21:33

Իսպանական El Mundo Deportivo-ի տեղեկացմամբ, ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը հուսախաբ է եղել իր նոր թիմից ու փափագում է վերադառնալ «Բարսելոն»: Սկզբնաղբյուրը հավաստում է, որ բրազիլացին արդեն իսկ հանդիպել է կատալոնյան ակումբի ղեկավարության հետ, ներկայացրել դիվիզիոնի առաջնության մակարդակից իր ունեցած հիասթափությունը, հավելել, որ սխալվել է՝ կարծելով, թե, տեղափոխվելով «Պարի Սեն Ժերմեն», դուրս կգա Լիոնել Մեսիի ստվերից:
Նշվում է, որ եթե տրանսֆերը կայանա, բոլոր դեպքերում 2019-ի ամռանից շուտ չի լինի:
Նեյմարը «Բարսելոնում» հանդես է եկել 2013-2017 թվականներին: Ընթացիկ մրցաշրջանից առաջ նա ֆրանսիական ակումբ է տեղափոխվել ռեկորդային 222 միլիոն եվրոյով: «Պարի Սեն Ժերմենի» կազմում ¥բոլոր մրցաշարերում¤ նա ունեցել է 30 խաղ, դարձել 28 գոլի հեղինակ: Փետրվարի վերջին բրազիլացին ստացել է վնասվածք ու, ամենայն հավանականությամբ, մինչև մայիս խաղադաշտ դուրս չի գա:


Միաժամանակ նկատենք, որ Նեյմարով բուռն հետաքրքրված է և Մադրիդի «Ռեալը», որը, ըստ շրջանառվող լուրերի, արդեն իսկ այս ամռանը պատրաստվում է որակապես թարմացնելու ունեցած կազմը՝ ընդհուպ մինչև թիմի գլխավոր մարզիչ: Ի դեպ, հենց «Պարի Սեն Ժերմենն» է հիշատակվում Քրիշտիանու Ռոնալդուով ու Զինեդին Զիդանով հետաքրքրվածների թվում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1840

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ