Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Մակրոնն ուզում է Հնդկաստանին դարձնել Ֆրանսիայի գլխավոր գործընկերը Հարավային Ասիայում

Մակրոնն ուզում է Հնդկաստանին դարձնել Ֆրանսիայի գլխավոր գործընկերը Հարավային Ասիայում
13.03.2018 | 02:58

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ Հնդկաստանը կդառնա Ֆրանսիայի ռազմավարական գործընկերը Հարավային Ասիայում և Ֆրանսիայի առաջ կբացի տարածաշրջանի դռները` ինչպես ինքն է հայտարարել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ: «Իմ այցի նպատակն է, որ Հնդկաստանը դառնա մեր առաջին ռազմավարական գործընկերը տարածաշրջանում և որ Ֆրանսիան դառնա ձեր առաջին ռազմավարական գործընկերը Ասիայում ու Արևմուտքում»` Ֆրանսիայի նախագահի խոսքերն է մեջբերել AFP-ը: Մակրոնի խոսքով` չնայած բոլոր տարբերություններին` Հնդկաստանն ու Ֆրանսիան «նույն շահերն ունեն և աշխարհի նույն ընկալումը»: Մակրոնի այցը Դելի ունի կոնկրետ նպատակներ: Ֆրանսիան ցանկանում է ուժեղացնել տնտեսական ներգործությունը տարածաշրջանում ու բրեկզիտից հետո զբաղեցնել Մեծ Բրիտանիայի տեղը իբրև Հնդկաստանի ռազմավարական գործընկեր: Գլխավոր պայմանագրերից մեկը, որի ստորագրումն ակնկալում է Ֆրանսիան, 12 միլիարդ դոլարի գործարքն է ինքնաթիռի շարժիչների մատակարարման դիմաց ֆրանսիական Safran ընկերության հետ:

Ֆրանսիան ուզում է նաև ստանալ ռազմական ինքնաթիռների ու սուզանավերի պատվերներ Հնդկաստանից, որ աշխարհում զենքի ամենամեծ գնորդն է: Կարևոր բանակցություններ կլինեն և Ջայպուրի ատոմակայանի շինարարության հարցով: Բացի առևտրական նախագծերից, Հնդկաստանի հետ արդեն ստորագրվել է համաձայնագիր անվտանգության ոլորտում` Հնդկական օվկիանոսում երկու երկրների լոգիստիկ կոոպերացիայի մասին, որը թույլ կտա Ֆրանսիայի ռազմածովային ուժերին օգտագործել Հնդկաստանի բազաները և հակառակը: Պատմականորեն Ֆրանսիան տնտեսական ոչ մեծ ներգործություն ունի Հնդկաստանում: Ֆրանսիայի ու Հնդկաստանի առևտրափոխանակությունը 11 միլիարդ եվրո է, Ֆրանսիայի ու Չինաստանինը` 18: Էմանուել Մակրոնը Դելի էր մեկնել մարտի 9-ին և 3 օր անցկացրեց Հնդկաստանում: Միջկառավարական բանակցություններից բացի` Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ ունեցավ բիզնեսի ներկայացուցիչների ու ուսանողների հետ:
RFI


Հ.Գ. Ֆրանսիան ոչ միայն ուզում է Հնդկաստանում Մեծ Բրիտանիայի տեղը լրացնել բրեկզիտից հետո, այլև մրցակից է դառնում Ռուսաստանին` Հնդկաստանը ռուսական զենքի բավականին պատկառելի գնորդ է: Էմանուել Մակրոնը նպատակաուղղված ընդլայնում է Ֆրանսիայի ներգործությունը` տարածաշրջան առ տարածաշրջան: Տարեսկզբին նա Չինաստանում էր, հետո հասցրեց լինել Աֆրիկայում, հիմա` Հնդկաստանում: Եվ սովորաբար Փարիզ է վերադառնում պայմանագրերի տրցակով: ՈՒ՞մ է ընտրելու գլխավոր գործընկեր Մակրոնը Հարավային Կովկասում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1754

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ