Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուսաստանը ոչ թե մկաններն է ցուցադրում, այլ պարզ, մարդկային լեզվով ասում է՝ բավ է

Ռուսաստանը ոչ թե մկաններն է ցուցադրում, այլ պարզ, մարդկային լեզվով ասում է՝ բավ է
13.03.2018 | 11:09

Խորհրդային պետությունը կործանվեց: Ինչպես հետխորհրդային բոլոր հանրապետությունները, այնպես էլ Ռուսաստանը հայտնվեց ծանր վիճակում: Չեչենական երկու պատերազմ, երկրի ինտենսիվ թալան, արդյունաբերական առաջատար ճյուղերի տոտալ ոչնչացում, Արևմուտքի 5-րդ շարասյան գործակալների քայքայիչ ակտիվ գործունեություն, պետական ապարատի կառավարողների բացահայտ անկարողություն: Արևմուտքը չէր էլ փորձում ակտիվորեն միջամտել քայքայման այդ պրոցեսին, որովհետև Ռուսաստանը դեռևս ատոմային հզոր տերություն էր և վտանգավոր էր: Իրոք, ինչու՞ միջամտել, երբ մարդկային տրամաբանությունը հուշում էր՝ Ռուսաստանն անբուժելի հիվանդ է: Ռուսաստանի հազարամյա պատմությանը անտեղյակ քաղաքական գործիչները գուցե և չգիտեին ¥այդ անտեղյակության մասին ևս մեկ օրինակ կբերենք փոքր-ինչ հետո¤, որ այդ երկիրը նման ծանր պահեր շատ է ունեցել, և ամեն անգամ հայտնվել է մի խոշոր անհատ, որը փյունիկի պես հառնեցրել է Ռուսաստանը մոխիրների միջից:


Անշուշտ, Ռուսաստանի հառնումը շատ ծանր է տանում Արևմուտքը և ամեն րոպե պատրաստ է ¥իհարկե, եթե կարողանա¤ խեղդելու Ռուսաստանը: Արևմուտքի ևս մեկ անտեղյակությունը ճիշտ մեկնաբանելու համար փոքր-ինչ պատմական էքսկուրս կատարենք և փաստենք այն բոլոր մեծ ազգերի մասին, որոնք ժամանակի ընթացքում ցուցադրել են իրենց սրի հզորությունը: Արաբները Մուհամեդի դրոշի ներքո հզորացան և ասպատակեցին Պարսկաստանից մինչև Հնդկաստանի սահմանները, Սուրբ երկրից մինչև Իսպանիա հասան: Մոտ չորս դար Մուհամեդի սուրն անպարտելի էր: Արաբական աշխարհը հետագա դարերում նվաճվեց ֆրանսիացիների, անգլիացիների, օսմանների կողմից, և այսօր էլ կես միլիարդից ավելի ազգը որևէ էական ճակատամարտ չի տվել իր հզորացման համար: Նրանցից թվաքանակով անհամեմատ փոքր ազգը մի քանի անգամ ապտակել է արաբներին: Կարծես պատմությունը հաստատում է, որ Իսմայիլի որդիները որակական առումներով շատ են զիջում իրենց հորեղբայր Աբրահամի որդիներին:


Զրադաշտական Պարսկաստանը մեր թվարկությունից առաջ տարել է փառավոր հաղթանակներ, բայց մոտ 250 տարի կլինի, որ Պարսկաստանը և ոչ մի տեղ նշանակալի հաղթանակներ չի տարել կռվի դաշտում: Ռուսական սուրը միշտ էլ կոտրել է Պարսկաստանի դիմադրությունը և նրանից ոչ միայն տարածքներ է պոկել, այլև ռազմատուգանք: Մեր օրերի Պարսկաստանը փորձում է եթե ոչ համաշխարհային, գոնե տարածքային հզոր պետության կարգավիճակ նվաճել: Կհասնի նա դրան, թե ոչ, ցույց կտա ապագան:
Օսմանները վայրի, բարբարոս ցեղեր էին, բայց, շնորհիվ իրենց ռազմատենչության, Ալթայի լեռներից եկան և Ասիայի ու Եվրոպայի խաչմերուկում հզոր պետություն ստեղծեցին, նվաճեցին անգամ Ղրիմը, Սև ծովի կովկասյան ափերը: Ռուսները դարեր շարունակ կռվել են Թուրքիայի դեմ և շատ բան են խլել նրա տիրույթներից: Այդ երկու ազգերը միշտ կռվել են և այսօր էլ նրանք եթե ոչ բացահայտ, ապա գոնե ներքուստ թշնամիներ են:


Ռուսները, հավանաբար, աշխարհում այն միակն են, որ ջարդել են շվեդներին, ֆրանսիացիներին, գերմանացիներին: Ճիշտ է, ֆրանսիացիները 1812 թվականին մտան Մոսկվա, բայց բոլորիս էլ հայտնի է, թե հետո ինչ եղավ: Եղավ այն, որ ռուսները մտան Փարիզ: Գերմանացիները միշտ ջարդվել են ռուսներից: Ճապոնացիները մեկ անգամ հաղթել են ռուսներին, բայց այդ հաղթանակը նրանց վրա հետագայում էժան չի նստել: Ճապոնիան ոչ թե կռվել, այլ դաժանորեն ոչնչացրել է կորեացիներին, իսկ չինացիներին հաղթել է առանց պատերազմի: Շնորհիվ կոմունիստական գաղափարախոսության Չինաստանն այսօր հզոր պետություն է: Պատմությունն ապացուցում է, որ նրանք խաղաղասեր ժողովուրդ են և թվով իրենցից քիչ մոնղոլներից պաշտպանվելու համար հսկայական պատ են կառուցել: Ռուսները չինացիների հետ չեն կռվել: 1969 թվականին չինացիները փորձեցին հաշվել ռուսների ատամները, բայց Դամանսկում այնպիսի դաս ստացան, որ դեռ երկար կհիշեն:


Անգլո-ֆրանսիական միացյալ ուժերը հաղթել են ռուսներին Ղրիմի պատերազմում: Բայց այդ պատերազմի մասին հիանալի է ասել Կառլ Մարքսը, թե դա տնտեսապես հետամնաց ¥նկատի ունի Ռուսաստանը¤ ազգի անհուսալի պայքարն էր տնտեսապես զարգացած ազգի դեմ: Եվ պատմությունը չի կարող հիշել մի խոշոր ճակատամարտ, որ տվել են անգլիացիները որևէ հզոր ազգի դեմ: Կրոմվելը դաժանորեն նվաճել է հյուսիսային Իսլանդիան, բայց դա հավասարների պայքար չէր: Միայն մեկ անգամ, Վաթեռլոոյում, անգլիացիք հաղթել են ֆրանսիացիներին: Տեսնելով պարտվող իր զորքը, Նապոլեոնն ասել է. ,Խեղճ ֆրանսիա, պարտվում ես, այն էլ անգլիացիներինե: Նրանք աշխարհը նվաճել են ոչ թե կռվով, այլ խելքով: Նույնը կարելի է ասել Ամերիկայի մասին: Ցույց տվեք մի Կուրսկ, մի Ստալինգրադ, որ ամերիկացիք կռվել և հաղթել են: Ճապոնիան 1941 թվականի դեկտեմբերի 7-ին ամերիկյան Հոնոլուլու կղզին հիմնահատակ ոչնչացրեց: Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Ամերիկան միշտ ներկայացել է հաղթողի կարգավիճակով և այդ կարգավիճակն ապահովել է ընդամենը աննշան զոհերով: Ամերիկացիներն իրենց ողջ հզորությամբ անկարող եղան հաղթելու Վիետնամում:


20-րդ դարի վերջին, շնորհիվ իր վարած քաղաքականության, ԱՄՆ-ը դարձավ աշխարհի լիակատար տերը: Բոլոր պետությունների հայացքներն ուղղված էին դեպի Վաշինգտոն: Հարուստ ու հզոր պետությունը հերկում էր աշխարհն ինչպես կուզեր: Ցանկացած ձևով պատրվակներ էր հյուսում այս կամ այն իրեն ոչ հաճելի ռեժիմների տապալման համար: Երբեմնի հզոր Ռուսաստանը միայն հայացքով էր ուղեկցում ԱՄՆ-ի գործողություններին, հաշտվել էր իր անզորության հետ: Արևմուտքը համոզված էր, որ արջը վերջնականապես իր ցանցն է ընկել: Հզոր ռազմական Վարշավայի պակտի կազմաքանդումից հետո Արևմուտքը որևէ կերպ սիրալիր չդարձավ Ռուսաստանի հանդեպ, ընդհակառակը, մեկեն սկսեց իր ռազմական ՆԱՏՕ կոչված բլոկի աշխարհագրությունն ընդլայնել: Քիչ համարելով Արևելյան Եվրոպայի պետություններն իր մեջ ընդգրկելը, ձեռնամուխ եղավ մերձբալթյան երկրների տարածքում իր հրթիռների տեղադրման գործին: Ավելին, որևէ միջոց չէր խնայում ռուսական կայսրության կենսական տարածքները նրանից պոկելու համար:


Վրաստանն իր արկածախնդիր նախագահի շնորհիվ հակառուսականության առաջին շարքերում էր, ինչը վերջին հաշվով էժան չնստեց Վրաստանի վրա: Չբավարարվելով ձեռք բերածով, ոտքի հանեցին ՈՒկրաինան, որի քաղաքականապես անհաս ղեկավարությունը ոչ միայն չհասկացավ և ռեալ չգնահատեց Վրաստանի ղեկավարության վարած քաղաքականության ծանր հետևանքները, այլև ավելի հեռուն գնաց, արդյունքում կարճ ժամանակում կորցրեց Աստծո կամքով նվեր ստացած Ղրիմի Հանրապետությունը, իսկ չքնաղ ՈՒկրաինա երկիրը մղեց դժոխքի գիրկը: Եվ այդ բոլորը կատարվում էր Արևմուտքի, չասենք անտարբեր, բայց և, ոչ որևէ ռեալ օգնության շրջանակում: Որքան էլ Արևմուտքը պատժամիջոցներ կիրառեր Ռուսաստանի հանդեպ, ՈՒկրաինայի տերերը չէին հասկանում, որ դրանով իրենց երկրի վիճակը ոչ միայն չի թեթևանում, այլև ռուս-ուկրաինական կոնֆլիկտը է՛լ ավելի է խորանում ի վնաս ՈՒկրաինայի, քանզի Արևմուտքը հանուն ՈՒկրաինայի պատերազմի մեջ չէր մտնելու նորեն զգաստացած արջի հետ:


Տեսնելով, որ ՈՒկրաինայում բան դուրս չի գալիս, փորձեցին Սիրիայից քշել ռուսներին, ինչը դարձյալ չստացվեց: Հիմա տեղին է հարցնել՝ Արևմուտքի հակառուսական նման քայլերից հետո արջը կամովի՞ն պիտի հանձնվեր իր կաշին քերթելու գործին:
Ռուսաստանն այսօր նորեն ինքնուրույն և հզոր խաղացող է:
Պուտինի վերջին ելույթը ռուս հասարակության առջև Ռուսաստանի արժանի պատասխանն է Արևմուտքին: Արջի կաշին քերթելու հարմար պահը Արևմուտքը բաց էր թողել: Պուտինի ելույթին զուգահեռ պարբերաբար ցուցադրվող նորագույն տեխնիկան, ինչ խոսք, ազդեցիկ էր, բայց, իմ կարծիքով, ավելի ազդեցիկ էր Պուտինի` ռուս զինվորին տված գնահատականը: Նա ասաց՝ դուք էլ կարող եք ստեղծել այսպիսի զինատեսակներ, բայց այն ոգին, որ ցուցադրեց Սիրիայում խփված ռուս օդաչուն, դուք չեք կարող ունենալ: Այդ հակիրճ գնահատականով կարծես Ռուսաստանի տերն ասաց՝ այդ ոգին է դարեր շարունակ պահել մեր ռազմական հզորությունը, այդ ոգին է, որ անկարող է կոտրելու որևէ մեկը: Այդ ոգու տերը դարեր շարունակ կռվել է և այսօր էլ հանուն իր երկրի, իր դաշնակիցների շահերի պատրաստ է արժանի հակահարված տալու ցանկացած մեկին:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Այսօր Ռուսաստանը ռազմական առումով ԽՍՀՄ-ի պես հզոր երկիր է: Դա լավ է, բայց ինչ եղավ ԽՍՀՄ-ի հետ, հավանաբար, միայն նրա տապալման պատճառների ճշգրիտ վերլուծությունը կփրկի Ռուսաստանին ԽՍՀՄ-ի բախտին արժանանալուց: Ռազմական հզոր զենք արտադրելուց բացի Ռուսաստանը պետք է մտածի նաև ժամանակակից կենցաղային տեխնիկա և կենցաղային այլ բաներ արտադրելու մասին: Ռուսական միտքը, եթե չի ցանկանում ապագայում արժանանալ կազմաքանդվելու բախտին, պետք է սառնարան կամ հեռուստացույց արտադրելու մասին մտածի:

Դիտվել է՝ 5800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ