«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

SOS. Սայաթ-Նովայի քամանչան և դավթարը որպես խայծ

SOS. Սայաթ-Նովայի  քամանչան և դավթարը որպես խայծ
13.03.2018 | 11:25

Հայաստանի տնտեսության զարգացման, առհասարակ, հանրապետության քաղաքակրթման փրկօղակը զբոսաշրջության ոլորտի կայացումն է ամեն գնով, այնուհետև վերջինիս բարգավաճումն է, ներառումը համաշխարհային զբոսաշրջության առաջնադիրք, ի վերջո, 3-րդ հանրապետության վերաիմաստավորումը զբոսաշրջային Մեքքայի։ Գաղափարն առկա՞ է։ Այո։ Եվ մտասևեռված մեր պատասխանատու այրերն ու տիկնայք ապշեցնում են հայ հանրությանը, համայն հայությանը, առհասարակ քաղաքակիրթ աշխարհին նորանոր գլխիվայր իրարանցումներով։ Այո, հարգարժան ընթերցողներ, քայլենք մայրաքաղաքով և առերեսվենք իրարանցումային գլուխգործոց-գլուխկոտրուկներին։ Ահա մենք Հյուսիսային պողոտայում ենք, պողոտա, որն անմարդաբնակ է, սակայն վերածվել է առևտրի կենտրոնի, գուցե սա՞ էր պողոտան կառուցելու գլխավոր ցանկությունը։


Միով բանիվ, եկեք խորասուզվենք Հյուսիսային պողոտայի ընդերքում գործող «Տաշիր» առևտրի կենտրոն։ Գեղեցիկ է, հարդարված է, աչք են ծակում պերճանքի առարկաները, գայթակղում ու գրավում են չրամրգային բլրակները, հնչում է ռիթմիկ երաժշտությունը և ահա անակնկալը` հանճարեղ բանաստեղծ և անզուգական աշուղ Սայաթ-Նովայի քամանչան և դավթարը ապակե անոթի մեջ, պատվանդանի վրա։ Գեղագիր գրություններն իրազեկում են, որ քամանչան և դավթարը բնօրինակներ են։ Իսկ նվաստիս անաչառ հիշողությունը հուշում է, որ այս մասունքները գտնվում էին Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Եվ կորզվել են թանգարանից ու առևտրի կենտրոնում են հայտնվել զբոսաշրջության զարգացման նվիրական նպատակով։ Այսպես, զբոսաշրջիկները, վաղօրոք տեղեկանալով, որ «Տաշիր» առևտրի կենտրոնում են գտնվում Սայաթ-Նովայի քամանչան և դավթարը, նպատակաուղղված այցելում են «Տաշիր», հիանում մշակութային մասունքով, ձեռքի հետ էլ չրեղեն գնում։


Այսինքն, Սայաթ-Նովայի մասունքները խայծ են, գայթակղություն, զբոսաշրջային նորարարություն։ ՀՀ մշակույթի նախարար տիար Արմեն Ամիրյանը, ամենայն հավանականությամբ, վերոնշյալ նորարարությանը տեղյակ չէ։ Սակայն ինչու՞ տեղյակ չէ, չէ՞ որ վերոնշյալը նրա մշակութա-առևտրային հոգեկերտվածքին և քաղաքականությանը միանգամայն հարիր է։ Չէ՞ որ նա (և նրա համախոհները) երկնել, բայց առայժմ ինչ-ինչ պատճառներով չեն կենսագործվել ցնցակաթվածային երկու գլուխկոտրուկ` օպերային թատրոնում ռեստորան ստեղծել և Սևանա լճի հատակում տեղադրել արձանախումբ, որպեսզի Հայաստանում սկզբնավորվի ջրասուզակային զբոսաշրջության մշակույթը։ ՀՀ մշակույթի նախարարությանն առաջարկում եմ` որպես ցնցող «նախաձեռնություն», Մատենադարանի գանձերը տեղակայել «Երևան սիթի» վաճառատների ցանցում։
Միով բանիվ, այսօր մտահոգվելու բան ունեն Արմեն Ամիրյանին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակողները։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ