USD483.62
EUR565.59
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Յոհանես Հան. Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո մենք նոր գործընթաց ենք սկսում

Յոհանես Հան. Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո մենք նոր գործընթաց ենք սկսում
13.03.2018 | 15:48

Հիմա կարևոր է, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովից հետո մենք առաջ ընթանանք, հասնենք նոր դինամիկայի և վերականգնվի մեր համատեղ մասնակցությունը գործընկեր երկրներում համապարփակ բարեփոխումների անցկացմանը` Արևելյան գործընկերության նոր ճարտարապետության գործարկման ժամանակ հայտարարել է հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը: Նրա խոսքով՝ նոր ճարտարապետության գործարկումը կցուցադրի, որ ԵՄ-ն և գործընկեր երկրները հավատարիմ են համատեղ աշխատանքի շարունակմանը: Նա հավելել է, որ ԵՄ-ն և գործընկերները մտադիր են «մեր տնտեսությունն ավելի հզորացնել» և հասնել քաղաքացիների համար ավելի արդյունավետ կառավարման:

«Այս տարի մեր ընդհանուր խնդիրն է մինչև նախարարների աշնանային համաժողովը արդյունքների հասնել համագործակցության 4 առանցքային հարցերում՝ տնտեսական զարգացման և շուկայի, ինստիտուտների ամրապնդման և արդյունավետ կառավարման, էներգաարդյունավետության և կլիմայի փոփոխության, շարժունակության և մարդկանց միջև շփումների»,- ընդգծել է նա:


«Այս կապակցությամբ առանցքային են համարվում մեր գործընկեր երկրներում մասնավոր ներդրումները: Արտաքին ներդրումների ծրագիրը խզումը փակում է մասնավոր ներդրումների դերիվացիայի հաշվին: Մենք փոքր և միջին բիզնեսին ավելի ընդարձակ հասանելիություն կտրամադրենք տեղական արժույթով ֆինանսական աջակցությանը: Եվրահանձնակատարը շեշտել է` «Մենք պատասխանատվություն կկրենք առաջընթացի համար, որին կհասնենք 2020-ին 20 առանցքային խնդիրներով»: «Ես վստահ եմ, որ Արևելյան գործընկերության նոր կառուցվածքը կնպաստի հասնելու այն ամենին, ինչ խոստացել ենք»,- եզրափակել է նա:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ