Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը պատրաստ է հարվածել Սիրիային

ԱՄՆ-ը պատրաստ է հարվածել Սիրիային
13.03.2018 | 15:51

ԱՄՆ-ը պատրաստ է կրկին հարված հասցնել Սիրիայի ուղղությամբ, եթե ՄԱԿ-ը ընդունակ չլինի հասնել հրադադարի ռեժիմի հաստատմանը Արևելյան Ղուտա շրջանում` Անվտանգության խորհրդում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: ԱՄՆ պատվիրակությունը բանաձևի նախագիծ է տարածել, որով պահանջում է դադարեցնել ռազմական գործողությունները Դամասկոսում և մերձակայքում:

Հեյլին հիշեցրել է, որ 2017-ի ապրիլին ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել սիրիական կառավարական ուժերի ավիաբազայի ուղղությամբ, որտեղից, արևմտյան երկրների պնդմամբ, ինքնաթիռները թռել էին Խան-Շեյխուն քաղաքում քիմիական հարձակում իրականացնելու համար:
«Անվտանգության խորհուրդը չի կարողացել ազդել, և ԱՄՆ-ը հաջողությամբ հարված է հասցրել ավիաբազայի ուղղությամբ, որտեղից Ասադն իրականացրել է իր քիմիական հարձակումը: Այսօր մենք կրկնում ենք նախազգուշացումը»,- շեշտել է Հեյլին:

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ