Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ադրբեջանը 55 տոկոսով ավելացրել է զենքի ներկրման ծավալները

Ադրբեջանը 55 տոկոսով ավելացրել է զենքի ներկրման ծավալները
13.03.2018 | 15:51

Ստոկհոլմի խաղաղության հարցերով միջազգային հետազոտական ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2013-2017-ին սպառազինման միջազգային առք ու վաճառքի մասին նոր զեկույցը: Զեկույցում նշվում է, որ 2017-ին, ինչպես և նախորդ տարիներին, ռազմական բախումներ են տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հայաստանի գնած հիմնական սպառազինումը փոքր ծավալների է եղել, և բոլոր ներկրված զինատեսակները ձեռք են բերվել Ռուսաստանից:

Ադրբեջանի ներկրած զենքի ծավալները շատ ավելի մեծ են և կազմում են համաշխարհային ներկրման 1,3 տոկոսը: Ադրբեջանի զենքի ներկրման ծավալները 2013-2017-ին 55 տոկոսով ավելին են՝ 2008-12-ի համեմատ: Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներն են Ռուսաստանը (65 տոկոս) և Իսրայելը (29 տոկոս):

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ