Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գերմանիայում նոր կառավարության շուրջ համաձայնագիր է ստորագրվել

Գերմանիայում նոր կառավարության շուրջ համաձայնագիր է ստորագրվել
13.03.2018 | 15:52

Գերմանիայի գործող կանցլեր, Քրիստոնեադեմոկրատական միության նախագահ Անգելա Մերկելը, Քրիստոնեասոցիալական միության նախագահ Հորստ Զեեհոֆերը և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահի պաշտոնակատար Օլաֆ Շոլցը Գերմանիայի նոր կառավարություն ստեղծելու կոալիցիոն համաձայնագիր են ստորագրել:

Արարողությունն ուղիղ եթերով հեռարձակել է Phoenix հեռուստաալիքը: Augsburger Allgemeine Zeitung-ի հաղորդմամբ՝ 177- էջանոց կոալիցիոն համաձայնագրում շարադրված է` ինչ է պատրաստվում նախաձեռնել ու իրականացնել նոր կառավարությունը. փաստաթղթում ընդգրկվել են մի շարք թեմաներ՝ աշխատանքի շուկայից մինչև բնակարանների խնդիր: «Մենք նոր դինամիկա ենք ցանկանում Գերմանիայի համար: Միայն այս կերպ կապահովենք մեր ձեռքբերումների անվտանգությունը և ընդլայնումը»,- ասվում է համաձայնագրի տեքստում: Մարտի 14-ին Բունդեսթագում Անգելա Մերկելը կվերընտրվի կանցլեր, նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կանցլերի առաջարկով կնշանակի նոր կառավարության նախարարներին։

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ