Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Մեյն ու Մակրոնը պայմանավորվել են հակազդել Ռուսաստանին

Մեյն ու Մակրոնը պայմանավորվել են հակազդել Ռուսաստանին
13.03.2018 | 15:53

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են միահամուռ հակազդել Ռուսաստանի ագրեսիվ պահվածքին՝ անգլիական Սոլսբերիում մարտի 4-ին նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելուց հետո` հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը:

Մեյը Մակրոնին տեղեկացրել է բրիտանական կառավարության եզրահանգումների մասին՝ տեղի ունեցածին ռուսական կողմի մասնակցության վերաբերյալ: Ֆրանսիայի նախագահը դատապարտել է թունավորումը և այդ հարցում համերաշխություն է հայտնել բրիտանական իշխանությունների դիրքորոշման հետ: Մեյն ու Մակրոնը նշել են Ռուսաստանի ագրեսիվ պահվածքը և համաձայնել են դաշնակիցների հետ համատեղ գործել այդ խնդրի լուծման համար:

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ