Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԳՆ. Ադրբեջանի զորավարժություններն անցկացվում են ԵԱՀԿ Վիեննայի 2011-ի փաստաթղթի 5-րդ գլխի խախտումով

ԱԳՆ. Ադրբեջանի զորավարժություններն անցկացվում են ԵԱՀԿ Վիեննայի 2011-ի փաստաթղթի 5-րդ գլխի խախտումով
14.03.2018 | 00:37

Ադրբեջանում ընթացող զորավարժությունները խախտում են ԵԱՀԿ Վիեննայի 2011-ի փաստաթուղթը` վստահության և անվտանգության միջոցների ամրապնդման վերաբերյալ: «Հատկանշական է, որ Ադրբեջանն ակնհայտորեն խախտում է Վիեննայի 2011 թ. փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 կետը (որոշակի ռազմական գործունեության մասին նախապես տեղեկացնելը)»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:


40.1.1 կետը պահանջում է տեղեկացնել ռազմական գործունեության մասին այն դեպքերում, երբ դրանում ներգրավված է առնվազն 9000 մարդ` ներառյալ աջակցող զորքերը, կամ առնվազն 250 մարտական տանկ, կամ առնվազն 500 զրահապատ մարտական մեքենա, կամ առնվազն 250 ինքնագնաց և քարշարկվող հրետանային միջոց, ականանետներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (100 մմ և ավելի տրամաչափով): Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ զորավարժությունները լիովին համապատասխանում են 2011 թ. Վիեննայի փաստաթղթին: «Ադրբեջանի կողմից սեփական սուվերեն տարածքում զորավարժությունների անցկացումը համապատասխանում է Վիեննայի 2011 թ. փաստաթղթի 5-րդ գլխին»,- նշել է նա:

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ