Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Օրենքը չի գործում, հույսը դրել են ներում շնորհելու վրա

Օրենքը չի գործում, հույսը դրել են ներում շնորհելու վրա
14.03.2018 | 18:28

Տևական ժամանակ է, ինչ խոսակցություններ են պտտվում, թե նախագահը ներում է շնորհելու որոշ ազատազրկվածների, այդ թվում` ցմահ դատապարտվածներին: Ստացվում է, որ արդարադատության համակարգում չի գործում օրենքի մի պահանջը, փոխարենը աշխատում է միայն նախագահի ներման ինստիտուտը: irates.am-ը շատ հաճախ է տպագրել ցմահ ազատազրկվածների դիմում-խնդրանքներ` ուղղված և՛ երկրի բարձրաստիճան այրերին, և՛ յուրաքանչյուր նոր նշանակված արդարադատության նախարարներին, որպեսզի հետամուտ լինեն օրենքի այս պահանջի կատարմանը:

Այն է՝ պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը, որը երբեք չի կիրառվել և ոչ մի ցմահ դատապարտվածի դեպքում: Չնայած ցմահ ազատազրկվածների նամակների տարափին, ոչ մի բարձրաստիճան ղեկավար չի ցանկացել այս խնդիրը լուրջ դիտարկել: Ի դեպ, այսօր ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համակարգը մեր երկրում արդյունավետ չի գործում։ Իհարկե, ՄԻՊ-ը ճիշտ է, բայց մեկ վերապահումով՝ ոչ թե արդյունավետ չի գործում, այլ ընդհանրապես չի գործում: «Կարևորագույն սկզբունք կա, որ եթե անձը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, առաջին օրից սկսած պետք է աշխատանքներ տարվեն նրան նախապատրաստելու ազատ արձակմանը։ Անթույլատրելի է, երբ պետությունը պատշաճ աշխատանք չի կատարում նրան ազատ արձակելու պատրաստելու ուղղությամբ, հետո հայտարարում, թե նա պատրաստ չէ ազատ արձակման»,- արդարացիորեն նկատել է Թաթոյանը։


Փաստորեն, ինչպես ցանկացած ոլորտում, այստեղ էլ է գործում միջնորդելու, ծանոթով գործը գլուխ բերելու գործոնը, այսինքն, չի կատարվում օրենքի պահանջը, փոխարենը տարբեր անձանց միջնորդությամբ այս կամ այն դատապարտված արժանանում է նախագահի ներմանը: Իսկ մինչ այդ այս օրերին ներման «խոստում» ստացած ազատազրկվածները շունչը պահած սպասում են, թե երբ պետք է ներում հայտարարվի ու «բախտավորների» մեջ էլ իրենց անունը լինի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2409

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ