Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանը Ադրբեջանին սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրն է

Ռուսաստանը Ադրբեջանին սպառազինություն մատակարարող թիվ մեկ երկիրն է
15.03.2018 | 13:17

Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI)` զեկույցի համաձայն, 2013-2017-ին Ադրբեջանի ներմուծած ողջ սպառազինության 65 տոկոսը եղել է ռուսական: Երկրորդ տեղում Իսրայելն է` 29 տոկոս: Երրորդ տեղում Թուրքիան է՝ 2,5 տոկոս:

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը այդ տարիներին 26 անգամ ավելի շատ սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին, քան Բաքվի ռազմավարական դաշնակից Թուրքիան: Ըստ SIPRI-ի, 2013-2017-ին Ադրբեջանը սպառազինություն ներմուծող աշխարհի 23-րդ խոշորագույն պետությունն է: Բաքվինն է սպառազինության համաշխարհային ամբողջ ներմուծումների 1,3 տոկոսը: 2008-2012-ի համեմատ` թիվը 55 տոկոսով աճել է․ 2008-2012-ին սպառազինության համաշխարհային ամբողջ ներմուծումներում Ադրբեջանի չափաբաժինը 0,9 տոկոս էր:


SIPRI-ի զեկույցում նշված է, որ, Ադրբեջանի հետ համեմատած, 2013-2017-ին Հայաստանը ավելի քիչ սպառազինություն է ներմուծել (թվեր ներկայացված չեն), ընդ որում՝ Երևանը ներմուծել է միայն Ռուսաստանից:

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ