Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես Ստրասբուրգում

«Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես Ստրասբուրգում
15.03.2018 | 22:46

Մարտի 13-15-ը Ստրասբուրգի կենտրոնական Կլեբեր հրապարակում տեղակայված «Aubette» սրահում կայացավ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը կազմակերպել էր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության եւ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հետ համատեղ: Այն Ստրասբուրգում Արցախին նվիրված առաջին միջոցառումն էր:


Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով, կարեւորելով միջոցառման նշանակությունը, մասնավորապես, նշեց․ «Ցուցադրվող լուսանկարներում դուք կտեսնեք ոչ միայն պատմամշակութային հուշարձաններ, տեսարժան վայրեր, այլ նաեւ հասարակ մարդկանց` լի կյանքով ու ապագայի հանդեպ հավատով: Հենց այդ ապագան երաշխավորելու նպատակով էր, որ սկսվեց Արցախյան շարժումը, որի 30-ամյակն ենք նշում այս տարի եւ որի շրջանակներում էլ ծնվեց նման ցուցահանդեսի գաղափարը»:


ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ Արցախը ոչ միայն հայկական իրականության, մշակույթի եւ կրոնի, այլեւ քաղաքակիրթ ողջ աշխարհի կողմից որդեգրած համամարդկային արժեքների կրողն է։ Եվ Հայաստանն ու ողջ հայ ժողովուրդը միաբան են՝ աջակցելու եւ սատարելու Արցախի մեր հայրենակիցներին եւ պաշտպանելու նրանց հիմնարար իրավունքները եւ ազատությունները։
Դեսպան Հովհաննիսյանը խորհրդանշական համարեց, որ Արցախին նվիրված ցուցահանդեսը կազմակերպվում է Ստրասբուրգում՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնորդող կազմակերպությունը` Եվրոպայի խորհուրդը հյուրընկալող քաղաքում, եւ եզրափակեց, որ նման միջոցառումներն առիթ են ծառայում հերթական անգամ վերահաստատելու այդ հարցում մեր վճռականությունը։


Միջոցառմանը ներկա էին Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական խորհրդարանի, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ