Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Խոսքն արդեն անձնական տվյալները կորցնելու վտանգի մասին է»

«Խոսքն արդեն անձնական տվյալները կորցնելու վտանգի մասին է»
16.03.2018 | 03:09

«Կասպերսկի լաբորատորիայի» հայաստանյան ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ մեր նախորդ զրույցը խարդախ կայքերի ու փոստաղբի (սպամ) մասին էր: Փորձագետը նշեց, որ կան երկու առաջնային բաղադրիչներ՝ համապատասխան անվտանգության ծրագրային ապահովվածություն և մարդկային առավելագույն զգուշություն թվային միջավայրում: Այս երկու բաղադրիչներից մեկի բացակայության դեպքում հաքերային հարձակման զոհ դառնալու վտանգը էականորեն մեծանում է:


Մարդկային հետաքրքրասիրությունը, սակայն, երբեմն շրջանցում է ամեն տեսակի զգուշություն: Վերջին շրջանում, օրինակ, լայն տարածում է ստացել «Getcontact» հեռախոսային հավելվածը: «Getcontact»- ը ներբեռնում են ու պարզում, թե այս կամ այն հեռախոսահամարը ինչ անունով է գրանցված ուրիշ հեռախոսների կոնտակտներում:
«Այդ և նման հավելվածները գուցե վիրուս չեն պարունակում, բայց մարդիկ ինքնակամ իրենց անձնական տվյալները փոխանցում են դրանք ստեղծողներին, իսկ թե նրանք այդ տվյալներն ինչ նպատակով կօգտագործեն, դա է խնդիրը: Խոսքն արդեն անձնական տվյալները կորցնելու վտանգի մասին է»,- ասաց Արմեն Կարապետյանը, նշելով, որ ցանկացած հավելված հեռախոսի մեջ տեղադրելիս պետք է անպայման ուշադրություն դարձնել դրա պահանջներին, թե տվյալ հավելվածն ինչ թույլտվություններ է պահանջում, ինչ փոփոխություններ կարող է իրականացնել հեռախոսի մեջ, վերահսկել զանգերը, նամակները, կոնտակտները, ձայնագրիչը, տեսախցիկը:

Շատերն ինքնակամ ընձեռում են այդ թույլտվությունները՝ առանց հաշվի առնելու պահանջներն ու դրանց հնարավոր հետևանքները: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ վիրուսային վարակների գրոհը, հաքերային հարձակումները առաջիկայում էլ ավելի են տարածվելու հատկապես Android համակարգով սարքերի վրա՝ պայմանավորված դրանց լայն տարածումով. «Առհասարակ, խելացի հեռուստացույցները, խելացի սառնարանները, բոլոր այն դիվայսները, որոնք ունեն խելացի (սմարթ) տարր, գնալով ավելի ու ավելի խոցելի են դառնում, իսկ դրանց պաշտպանության խնդիրը` առավել արդիական»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3936

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ