Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀ - ԵՄ համաձայնագրի դրույթների մեծ մասը կիրառության մեջ կդրվի ապրիլի 1-ից

ՀՀ - ԵՄ համաձայնագրի դրույթների մեծ մասը կիրառության մեջ կդրվի ապրիլի 1-ից
16.03.2018 | 16:08

Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների զգալի մասը ապրիլի 1-ից հետո կդրվեն կիրառության մեջ, իսկ մինչ այդ փաստաթուղթը պետք է վավերացվի ԱԺ-ում: «Վավերացումից անմիջապես հետո համաձայնագրի մեծ մասով դրույթները կդրվեն ժամանակավոր կիրառության մեջ: Այդպիսի դրույթ կա նախատեսված համաձայնագրում»` ասել է ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: «Հարցը նախ կքննարկվի Սահմանադրական դատարանում, ԱԺ-ում տեղի կունենա համաձայնագրի վավերացման գործընթացը: Խոսքը մինչև ապրիլի 1-ի մասին է»:


Բրյուսելում նոյեմբերի 24-ին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել անցած տարեվերջին: Առաջիկայում, երբ Սահմանադրական դատարանը ևս դրական եզրակացություն տա, որպես օրենքի նախագիծ կուղարկվի Ազգային ժողով: Հայաստանի հետ գրեթե բոլոր ոլորտներում համագործակցությունը կարգավորող փաստաթուղթը պետք է վավերացնեն ԵՄ 28 պետությունները: Մինչև հիմա այդ գործընթացն ավարտել է միայն Էստոնիան:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ