Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                

«Արսենալը» Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում

«Արսենալը» Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում
16.03.2018 | 16:09

Լոնդոնի «Արսենալը» ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում է:
Մրցաշարի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հինգշաբթի հյուրընկալելով Իտալիայի «Միլանին»` «Արսենալը» հաղթեց 3:1 հաշվով: Մեկ շաբաթ առաջ Միլանում խաղն ավարտվել էր 2:0 հաշվով՝ հօգուտ անգլիական ակումբի:


«Արսենալի» գոլերից երկուսը Դենի ՈՒելբեքինն էին (39-րդ և 86-րդ րոպեներ), մեկը՝ Գրանիտ Ջակայինը (71-րդ րոպե), «Միլանի» միակ գնդակը խփեց Հաքան Չալհանօղլուն՝ 35-րդ րոպեին բացելով հաշիվը: Եվրոպայի լիգայի մրցաշարի հաջորդ փուլ անցան «Ատլետիկոն», «Մարսելը», «Լացիոն», «Սպորտինգը», «Լայպցիգը», ԲԿՄԱ-ն և «Զալցբուրգը»: Քառորդ եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ