Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շարմազանով. Հայաստանը վերադարձնելու տարածքներ չունի, տարածքներ պետք է վերադարձնի Թուրքիան

Շարմազանով. Հայաստանը վերադարձնելու տարածքներ չունի, տարածքներ պետք է վերադարձնի Թուրքիան
16.03.2018 | 16:13

Չկա որևէ միջազգային կառույց կամ կազմակերպություն, որն ընդունել է որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է որևէ կոտորածի մեջ` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հայտարարությանը, թե «ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն ընդունել են բանաձևեր, ըստ որոնց հայերը Խոջալուում կոտորած են իրականացրել»։

«Թուրքիայի վարչապետը խոսել է թուրք-ադրբեջանական եղբայրությունից և ասել է, որ Թուրքիան մշտապես լինելու է Ադրբեջանի կողքին: Նա արել է հայտարարություններ, որոնք ավելին քան սուտ, լկտի սուտ և անհեթհեթություն ես բնութագրել չեմ կարող: Այո, նա ասել է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, տարբեր միջազգային կառույցներ, հայկական կոտորածները դատապարտում են: Չկա աշխարհում մի միջազգային կառույց և կազմակերպություն, որը ընդունել է որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է որևէ կոտորածի մեջ»,- ասաց Շարմազանովը:

Նա ընդգծեց` հենց նման պահվածքն է վկայում, որ Թուրքիան անելիք չունի Արցախի հիմնահարցի կարգավորման մեջ. «Այսպիսով Թուրքիան սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը»: Թուրքիայի վարչապետի հայտարարությանը, թե հայերը տարածքներ պիտի վերադարձնեն, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Տարածքներն իրենք պետք է վերադարձնեն, մենք որևէ բան չունենք վերադարձնելու: Թուրքիան ունի բազմաթիվ տարածքներ վերադարձնելու, այդ թվում` նաև այսօր ԵՄ անդամ երկիր Կիպրոսին»:

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ

որությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո