Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շարմազանով. ՀՀԿ-ն շարունակում է կրել բնակչության վստահությունը

Շարմազանով. ՀՀԿ-ն շարունակում է կրել բնակչության վստահությունը
16.03.2018 | 16:14

ՀՀԿ-ն շարունակում է իր վրա կրել ժողովրդի վստահությունը` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «16 համայնքում տեղի են ունեցել ավագանու ընտրություններ: Առաջադրված 106 թեկնածուից 55 թեկնածու ընտրվել է ՀՀԿ-ից, 1 թեկնածու ընտրվել է ԲՀԿ-ից, 1 թեկնածու՝ ՀՅԴ-ից, մնացած 49-ն անկուսակցական են: Ամրագրում ենք, որ ՀՀԿ-ն շարունակում է վստահություն ունենալ»,- ասաց Է. Շարմազանովը: Նրա խոսքով 14 համայնքներից 10-ում հաղթել են ՀՀԿ-ական թեկնածուները։ «Երկուսում հաղթել են ԲՀԿ-ի թեկնածուները, ևս երկուսում՝ անկուսակցականները: Եվ ավագանու, և համայնքապետի ընտրությունները ցույց են տալիս, որ ՀՀԿ թեկնածուները կրում են մեր բնակչության վստահությունը»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:

«Ափսոսում եմ, որ մրցակցությունը շատ մեծ չի եղել և շատ կուսակցություններ, որոնք խոսում են ներկուսակցական ժողովրդավարությունից, միջկուսակցական մրցակցությունից, Հայաստանում ժողովրդավարության զարգացումից… պետք է ասեմ՝ առանց մրցակցության չի լինում ժողովրդավարություն, նախ և առաջ պետք է մասնակցեն, լինի մրցակցություն, որ նոր մենք կարողանանք խոսել մեր լուրջ դերակատարման մասին: Ափսոսում եմ, որ մի շարք քաղաքական ուժեր չմասնակցեցին կամ, գուցե, չունեին թեկնածուներ այս ընտրություններում»,- ամփոփեց Շարմազանովը:

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ