Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետտին պատգամավոր չի ընտրվել

ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետտին պատգամավոր չի ընտրվել
16.03.2018 | 16:15

Մարտի 4-ին Իտալիայի խորհրդարանական ընտրություններում պատգամավոր չի ընտրվել ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետտին, որ ներկայացնում է սոցիալիստների խումբը: ԵԽԽՎ կանոնադրությամբ՝ նա կարող է 6 ամիս պահպանել նախագահի մանդատը, իր ցանկությամբ կարող է նաև հրաժարական ներկայացնել, այդ դեպքում ապրիլյան նստաշրջանում կընտրվի նոր նախագահ:

Պատգամավոր չի ընտրվել նաև Հայաստանի հարցով համազեկուցող Ջուզեպե Գալատին՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից, և նրա փոխարեն ևս կընտրվի նոր համազեկուցող:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ