Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բակո Սահակյանը Վաշինգտոնում հանդիպել է գիտնականների ու փորձագետների հետ

Բակո Սահակյանը Վաշինգտոնում հանդիպել է գիտնականների ու փորձագետների հետ
16.03.2018 | 16:21

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին Վաշինգտոնում այցելել է Ազգային շահերի կենտրոն, հանդիպել գիտնականների ու փորձագետների հետ և հանդես եկել ելույթով: Նա անդրադարձել է Արցախում պետականաշինության գործընթացին, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նախագահը կարևոր և օգտակար է համարել նման հանդիպումներն ու քննարկումները, որ հնարավորություն են տալիս անմիջականորեն ծանոթանալու իրավիճակին և չեզոքացնելու կարծրատիպերը:


«ՈՒզում եմ ընդգծել, որ մենք շահագրգռված ենք կայուն կապ հաստատելու առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ, մշտապես խորացնելու և ընդլայնելու այն, ինչը դիտարկում ենք որպես միջազգային միտումներն ավելի լավ ըմբռնելու և հասկանալու, մեր երկրում գիտավերլուծական միտքը զարգացնելու կարևոր ուղղություններից»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Դիտվել է՝ 2318

Մեկնաբանություններ