Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մերձավոր Արևելքում շրջում են լուսնոտները

Մերձավոր Արևելքում շրջում են լուսնոտները
17.03.2018 | 04:46

Թուրքիայի իսլամական սուլթանատի վերածվելու հետ անհետանում է մուսուլմանական աշխարհի նորացման վերջին հույսը` Neue Zürcher Zeitung-ում գրում է թուրքական ծագումով գերմանացի գրող Զաֆեր Սենոչակը: Թվում է` Մերձավոր Արևելքը շարժվում է դեպի քաղաքացիական պատերազմ, որ Եվրոպան ապրել է 20-րդ դարում: Առաջին համաշխարհային պատերազմը Մերձավոր Արևելքում, նախկին Օսմանյան կայսրության տարածքում թողեց վերքեր, որ մինչև այսօր չեն սպիանում: Մերձավոր Արևելքի համարյա ամեն մի սահման մի վերք է, իսկ ընթացիկ կոնֆլիկտները քրոնիկ են: Ցավոտ հետևանքները այսօր ավելի սուր են զգացվում և չկա ապաքինման որևէ ծրագիր: Փոխարենը վաղուց հայտնի միջոցներ են գործադրվում` պատերազմ, տարագրություն, անօրինականություն:

Տարածաշրջանում լեգալացվում են այդ գործողությունները: Շահախնդրորեն օգտագործվում են իսլամը և ժամանակակակից գաղափարախոսությունները` ինչպես ազգայնականությունը: Թուրքիան դարձել է գլխավոր գործող անձ մերձավորարևելյան ճգնաժամում: Թուրքական նմուշի քաղաքական իսլամը իշխում է ՆԱՏՕ-ում և շատ ավելի հզոր ու վտանգավոր է, քան աղանդավորական խմբերի իսլամականությունը: Թուրքիան դարձել է Մերձավոր Արևելքի փոքր մոդելը: Ափամերձ շրջաններում ազատական է ու դեպի Արևմուտք կողմնորոշված, երկրի ներսում` հակառակը, վերին աստիճանի պահպանողական և չվստահող օտարոտիին: Էրդողանի քաղաքականությունը երկու հակառակորդ ունի` Իսրայելը, որին համարում են անկոչ հյուր ՙիսլամիզմով ներկված՚ հողում, և սեկուլյարիզմի ու էմանսիպացիայի ցանկացած ձև: Դա արմատական հետքայլ է: Մերձավոր Արևելքը գնում է դեպի մեծ քաղաքացիական պատերազմ: Մերձավորարևելյան հասարակության վերափոխումը ազատամիտ սպառողական հասարակության մինչև այսօր անհաջողության է մատնվել պահպանողական մեծամասնության պատճառով: Դա չյուրացված մոդեռնացման սինդրոմ է: Իսրայելը, իմպերիալիզմը, ԱՄՆ-ը, Արևմուտքը միշտ համարվել են վատը Մերձավոր Արևելքում: Մինչև բռնություն, պատերազմ ու քաղաքացիական պատերազմ մնում է մեկ քայլ: Սիրիան ակնհայտ օրինակն է: Կործանման լուսնոտային ձգտումը դեռ շատերին կարող է անդունդ հրել:
Զաֆեր ՍԵՆՈՉԱԿ, Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Տիպիկ թուրքական մտածողություն է` իրենք լավն են, իրենց իշխանությունը լավը չէ, իսկ մնացածն իրենցից վատն են` թուրքական նմուշի քաղաքական իսլամը իշխում է ՆԱՏՕ-ում և շատ ավելի հզոր ու վտանգավոր է, քան աղանդավորական խմբերի իսլամականությունը: Եվ ո՞րն է այդ քաղաքական իսլամը, որ ՆԱՏՕ-ի անդամին չի ցանկանում տեսնել ՆԱՏՕ-ի հակառակորդի դաշնակի՞ց ու նրա զենքով զինված:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ