Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բողոքի ցույց Ճապոնիայում` Աբեի պաշտոնանկության պահանջով

Բողոքի ցույց Ճապոնիայում` Աբեի պաշտոնանկության պահանջով
17.03.2018 | 15:22

Ճապոնիայում երկու հազար մարդ է փողոց դուրս եկել՝ պահանջելով պաշտոնանկել վարչապետ Սինձո Աբեին, ում մեղադրում են կոռուպցիայի ու հովանավորչության մեջ: Ցույցերը սկսվել են շաբաթասկզբից, երբ ֆինանսների նախարարությունն ընդունեց, որ կեղծել է պետությանը պատկանող հողակտորներից մեկի վաճառքին վերաբերող 14 փաստաթուղթ, որոնցում շրջանառվում էին վարչապետի կնոջ ու այլ պաշտոնյաների անուններ:

Տարածքը վաճառվել է շուկայականից 85 տոկոս ցածր գնով՝ ազգային դպրոց կառուցելու համար: Վարչապետը հերքում է մեղադրանքները և պնդում է, թե փաստաթղթեր կեղծելու հրահանգ չի տվել: Սկանդալից հետո Աբեի վարկանիշը զգալի անկում է ապրել:

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ