«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Բակո Սահակյանը ԱՀՀ-ի հետ քննարկել է տեղեկատվական ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունը

Բակո Սահակյանը ԱՀՀ-ի հետ քննարկել է տեղեկատվական ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունը
17.03.2018 | 15:25

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության հետ՝ գործադիր տնօրեն Բրայան Արդունիի գլխավորությամբ: Քննարկվել են Արցախ-Սփյուռք կապերին, հանրապետությունում, ամերիկյան և միջազգային տարբեր հարթակներում տեղեկատվական ու քաղաքական ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի դերը Արցախին սատարելու և համազգային տարբեր խնդիրների լուծմանը մասնակցելու գործում՝ երախտագիտություն հայտնելով կառույցի ողջ անձնակազմին հայրենասեր և արհեստավարժ ծառայության համար

Դիտվել է՝ 960

Մեկնաբանություններ