Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԱԿ-ի գերագույն խորհրդի անդամների հետ

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԱԿ-ի գերագույն խորհրդի անդամների հետ
17.03.2018 | 15:26

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Վաշինգտոնում հանդիպել է ռամկավար ազատական կուսակցության գերագույն խորհրդի անդամների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:


Արցախի նախագահը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարևորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարթություններում` հավելելով, որ Արցախը շահագրգռված է հետևողականորեն շարունակելու և խորացնելու փոխգործակցությունը:

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ