«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մոսկվան կապ չունի Սկրիպալների թունավորման հետ

Մոսկվան կապ չունի Սկրիպալների թունավորման հետ
17.03.2018 | 15:26

Մոսկվան ոչ մի կապ չունի ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլիայի թունավորման հետ, և հակառակի ապացույցներ չկան` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, որ հավանական է, Ռուսաստանը պատասխանատու է կատարվածի համար, հայտնում է RBC-ն:


«Ռուսաստանը բազմիցս ասել է, որ ոչ մի կապ չունի Սկրիպալի թունավորման հետ: Այս դեպքում ակնհայտ է, որ ողջամիտ ապացույցներ չկան»,- ասել է Պեսկովը:
«Իհարկե, մենք հնարավոր չենք համարում առանց հիմնավորման եզրակացություններ անել»,- ավելացրել է նա:

Դիտվել է՝ 966

Մեկնաբանություններ