Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողանը քննադատել է Եվրախորհրդարանի բանաձևը

Էրդողանը քննադատել է Եվրախորհրդարանի բանաձևը
17.03.2018 | 15:27

Աֆրինի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի համար` հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:


Նրա կարծիքով` Եվրախորհրդարանն իրավունք չունի Թուրքիային սովորեցնելու:
Եվրոպան չի ցանկանում հասկանալ, որ Թուրքիան չի հետապնդում սիրիական տարածքի օկուպացման նպատակ, այլ հակառակը՝ փորձում է ահաբեկչությունից ազատել երկիրը:

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ