«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պուտինը իրավահաջորդների մասին է մտածում

Պուտինը իրավահաջորդների մասին է մտածում
17.03.2018 | 15:31

Արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանում սկսել են մտածել առանց Վլադիմիր Պուտինի երկրի ապագայի և նրա հնարավոր փոխանորդների մասին։ Stratfor-ը նշում է, որ անձի պաշտամունքի գաղափարը, որն իր շուրջ ստեղծել է Պուտինը, սկսում է խնդրահարույց դառնալ ոչ միայն Ռուսաստանի, այլև հենց Պուտինի համար՝ նրան ստիպելով մտածել իրավահաջորդի մասին։

Պուտինն արդեն ընտրել է 30-40 տարեկան մի քանի պաշտոնյաների և փորձում է նրանց՝ կարևոր պետական պաշտոններ վստահելով։ «Նրանցից ամենաճանաչվածներն են՝ էկոնոմիկայի 35-ամյա նախարար Մաքսիմ Օրեշկինը, նախագահի աշխատակազմի 46-ամյա ղեկավար Անտոն Վայնոն և «Ռոսսելխոզբանկ»-ի խորհրդի 40-ամյա նախագահ Դմիտրի Պատրուշևը»,- գրում է ընկերության փորձագետը։

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ