Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԵՄ-ԵԱՏՄ համագործակցություն` հեռանկարում

ԵՄ-ԵԱՏՄ համագործակցություն` հեռանկարում
17.03.2018 | 15:32

Եվրոպան ստեղծվել է համագործակցային սկզբունքների հիման վրա, որոնք կիրառվում են թե իր սահմանների ներսում, թե հարևանների հետ հարաբերություններում` ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության հնարավորություններին և այդ գործընթացում Հայաստանի դերին: «Մենք ցանկանում ենք պահպանել դա որպես մեր քաղաքականության առանցքային սկզբունք»,- ասաց Սվիտալսկին:


Նա շեշտեց, որ ԵՄ-ն աշխարհի ցանկացած կետում տարածաշրջանային ինտեգրացիայի կողմնակից է, սակայն նրա աջակցությունը հիմնված է մասնակից երկրների ազատ ընտրության և միջազգային իրավունքը հարգելու սկզբունքների վրա: «ԵՄ և ԵԱՏՄ հարաբերությունների զարգացումը մնում է երկարաժամկետ հեռանկար և կախված է անդամ պետությունների քաղաքական դիրքորոշումից՚` ասել է Սվիտալսկին՝ նշելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է քննարկելու ԵԱՏՄ-ի հետ հնարավոր ներգրավվածությունը՝ խորհրդակցելով անդամ պետությունների հետ և Մինսկի համաձայնագիրը կյանքի կոչելուն զուգահեռ: «Ռուսաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր՝ մեզ հետ առևտրային հարաբերություններում առավել բաց լինելուն ուղղված»,- ասաց նա՝ որպես օրինակ բերելով ՌԴ՝ ԱՀԿ պարտավորությունների կատարման հարցը. «Սրանք նախապայմաններ են ԵԱՏՄ հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար»: Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն տեխնիկական մակարդակով շփումներ է պահպանում ԵԱՏՄ-ի հետ, որին Հայաստանն անդամակցում է. «Մենք հուսով ենք, որ այդ կերպ կարող ենք լուծել գործնական խնդիրները և բարելավել, կարգավորել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերը, մաքսային գնահատումը»:

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ