Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լավրով. Սիրիայի բաժանման ծրագրերը պետք է անմիջապես դադարեցվեն

Լավրով. Սիրիայի բաժանման ծրագրերը պետք է անմիջապես դադարեցվեն
17.03.2018 | 23:35

«Ցամաքում են» ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները: Սա ոչ այնքան «միջնորդավորված պատերազմ» է, որքան պատերազմին ուղղակի ներգրավվածություն»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է Սիրիայի տարածքում զինված ուժերի անօրինական ներկայությունը:

«Ամերիկյան կոալիցիան, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունից, անօրինական է, բայց մենք իրատես ենք և հասկանում ենք, որ մենք նրանց հետ չպետք է պատերազմենք»,- շարունակել է նա:

«Հետևաբար, մենք համակարգում ենք գործողությունները, գոնե անսպասելի բախումները կանխարգելելու համար»:
«Չեմ կարծում, որ մենք նույնիսկ պետք է խոսենք Սիրիայի հնարավոր բաժանման մասին, բայց պետք է պահանջել, որ այդ ծրագրերը անմիջապես դադարեցվեն. դա մեր պարտքն է»,- ընդգծել է նա:

Դիտվել է՝ 1072

Մեկնաբանություններ