Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զախարովան նշել է «Նովիչոկ» գազի ծագման հավանական աղբյուրները

Զախարովան նշել է «Նովիչոկ» գազի ծագման հավանական աղբյուրները
17.03.2018 | 23:36

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «Նովիչոկ» գազի ծագման առավել հավանական աղբյուրներն են Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Շվեդիան և, հնարավոր է, ԱՄՆ-ը: «Ինչպե՞ս է եզրակացություն ստացվել հենց Ռուսաստանի հետ առնչություն ունենալու մասին, եթե նրանք մեզ չեն փոխանցել այդ նմուշները: Չէ՞ որ ըստ տրամաբանության՝ նրանք չունեն այդ նյութից, չպետք է, որ ունենան: Ինչ փորձանմուշի հետ են համեմատել, որ նման եզրակացություն անեն: Այստեղից եզրակացվում է` իրենք ունեն փորձանմուշներ, որոնք թաքցնում են, կամ այս ամենն ընդհանրապես սուտ է սկզբից մինչև վերջ:

Տվյալ քիմիական նյութի ծագման առավել հավանական աղբյուրները այն երկրներն են, որ 90-ականների վերջից մինչ օրս «Նովիչոկ» նախագծի նյութերի ինտենսիվ հետազոտություններ են իրականացնում… Այդ երկրներն են Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Շվեդիան, ԱՄՆ-ը ևս հարցականի տակ է»,- ասել է Զախարովան: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանում և Խորհրդային Միության կազմում երբևէ հետազոտություններ չեն անցկացվել «Նովիչոկ» պայմանական անունով քիմիական նյութերի մշակման համար:

Դիտվել է՝ 1147

Մեկնաբանություններ