Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է Իրանի միջուկային համաձայնագրին կից պայմանագրի հարցը

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ քննարկում է Իրանի միջուկային համաձայնագրին կից պայմանագրի հարցը
18.03.2018 | 13:59

ԱՄՆ-ը և Եվրոպական տերությունները բանակցություններ են վարում Իրանի միջուկային համաձայնագրին կից «լրացուցիչ» պայմանագիր կնքելու շուրջ, որը կկարգավորի Իրանի հրթիռային փորձարկումների և Մերձավոր Արևելքի հակամարտություններում ներգրավվածության հարցը` տեղեկացրել է ԱՄՆ-ի կողմից բանակցող Բրայան Հուքը։

Նրա փոխանցմամբ, Թրամփը ցանկանում է այս համաձայնագրով ուղղել 2015-ին Իրանի և 6 գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրի «ճակատագրական սխալները»։ Նախօրեին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան առաջարկել են նոր ԵՄ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմում ունեցած դերի և հրթիռային փորձարկումների համար։

Դիտվել է՝ 922

Մեկնաբանություններ