Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ռուսաստանում սկսվել են նախագահական ընտրությունները

Ռուսաստանում սկսվել են նախագահական ընտրությունները
18.03.2018 | 13:59

Նախագահական ընտրությունների առաջին տեղամասերը բացվել են Չուկոտկայի ինքնավար շրջանում և Կամչատկայի տարածքներում: Քվեարկությունը տեղի է ունենում տեղական ժամանակով ժամը 8:00-20:00: Գործում են 97000 ընտրատեղամասեր, 400-ը՝ արտերկրում: Քվեարկությանը հետևելու են 109 երկրներից 1500 միջազգային դիտորդներ: «Ամենից շատ կգան Գերմանիայից, ԱՄՆ- ից, Ֆրանսիայից և Բրիտանիայից:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ ԽՎ-ի առաքելությունը 500 մարդ է, այդ թվում` կազմակերպության բոլոր ղեկավարները` ներկայիս և նախկին: Նրանք ընտրել են 33 շրջաններ, որտեղ վերահսկելու են»,- ասել է ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան: ՌԴ նախագահի պաշտոնի համար պայքարում են 8 թեկնածուներ:

Դիտվել է՝ 979

Մեկնաբանություններ