Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լավրով. Ռուսաստանը չի ստորագրի միջուկային զենքն արգելելու պայմանագիր

Լավրով. Ռուսաստանը չի ստորագրի միջուկային զենքն արգելելու պայմանագիր
18.03.2018 | 14:01

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ղազախստանի Հանրապետության հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի ստորագրի միջուկային զենքն արգելող պայմանագիրը:

«Մենք չենք ստորագրի, կարծում ենք, որ միջուկային զենքի արգելումը նման հրահանգային կարգով անիրատեսական է»,- Լավրովին մեջբերում է Russia Today-ը: Նախարարի խոսքով՝ մյուս երկրները, որոնք միջուկային զենքի են տիրապետում, նույնպես չեն գնա նման քայլի: «Հինգ հիմնական միջուկային տերությունները, ինչպես և ոչ պաշտոնական միջուկային տերությունները չեն գնա այդ քայլին, քանի որ առանց միջուկային զենքի աշխարհի առաջընթացի համաձայնեցված սկզբունքն արդեն արտացոլված է Միջուկային զենքը չտարածելու պայմանագրում»,- հավելել է Լավրովը:

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ