«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ղրիմում արձագանքել են Անկարայի հայտարարությանը

Ղրիմում արձագանքել են Անկարայի հայտարարությանը
18.03.2018 | 14:02

ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը հիշեցրել է Անկարային հետպատերազմյան համաձայնագրերը, որոնցով Թուրքիան ճանաչել է Ռուսաստանի իշխանությունը Ղրիմի նկատմամբ:

«Ափսոս, որ Թուրքիայի ԱԳՆ-ն մոռանում է այն, ինչը պետք է հիշել միշտ՝ մեր երկրների միջև կնքնված հետպատերազմյան համաձայնագրերը (1768-1774-ի ռուս-թուրքական պատերազմները, որոնցից հետո Օսմանյան կայսրությունը հրաժարվեց Ղրիմի հանդեպ հավակնություններից): Հիշեցնեմ, որ Թուրքիան անխոս ու վերջնական ճանաչում է Ռուսաստանի իշխանությունը Ղրիմի նկատմամբ: Հիշեցնեմ` միայն Ռուսաստանինը»,- ասել է Մուրադովը: Նա արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությանը, որով Անկարան 2014-ին Ղրիմում անցկացված հանրաքվեն անվանել է անօրինական, իսկ թերակղզու կցումը ՌԴ-ին՝ օկուպացիա:


Թուրքիան նաև հայտնել էր իր աջակցությունը ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ