Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էրդողան. Թուրքական զինուժը մտել է Աֆրին

Էրդողան. Թուրքական զինուժը մտել է Աֆրին
18.03.2018 | 22:49

Թուրքիայի զինուժը` սիրիացի դաշնակիցների հետ այսօր մտել է Սիրիայի հյուսիսային Աֆրին` վերահսկողության տակ առնելով քաղաքի կենտրոնը, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը: Քրդական խմբավորումները դիմադրություն ցույց չեն տվել, սակայն սիրիացի իրավապաշտպանները պնդում են, որ քաղաքի որոշ թաղամասերում մարտերը շարունակվում են:

«Աֆրինը մեր վերահսկողության տակ է այս առավոտից»` հայտարարել է Էրդողանը` մասնակցելով Գալիպոլիի ճակատամարտի 103- ամյակի միջոցառումներին:

Աֆրինի լրատվական կենտրոնի հաղորդմամբ, թուրքական զինուժը հողին է հավասարեցրել քաղաքի կենտրոնում գտնվող հուշարձանը, որ ոտնահարում է քրդերի պատմությունն ու մշակույթը: Անկարան ահաբեկիչներ է որակում իր սահմանին արմատացած քրդական խմբավորումներին, ԱՄՆ-ը ոչ միայն չի կիսում այդ դիրքորոշումը, այլև համագործակցում է քրդերի հետ` ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Թուրքիան ցանկանում է ոչնչացնել Աֆրինի քրդերին` հայտարարել է Քրդստանի համայնքների միությունը: «Աֆրինի բնակիչներն ու մարտիկները հաջողությամբ կատարում են իրենց առաքելությունը։ Ազատության մարտիկները մեծ քաջություն են ցուցաբերել երկու ամիս տևած մարտերում։ Դիմակայությունը շարունակվելու է: Այն ամենը, ինչ պետք է արվի ազատության համար, պետք է արվի հիմա։ ՈՒստի դիմակայության համար յուրաքանչյուրի վրա նոր պարտականություններ են դրվել»,-նշված է հայտարարության մեջ։

Աֆրինի վարչակազմի ներկայացուցիչ Օթման Շեյխ Իսան հայտարարել է, որ Թուրքիայի հետ պատերազմը պարտիզանական պայքարի նոր փուլ է մտել, երբ թուրքական զորքերը մտան Աֆրին։ Նրա խոսքով, թուրքերի հարձակումը նպատակաուղղված է քաղաքի քրդերին ոչնչացնելուն։

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ